Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀՀՇ վարչության մի քանի անդամներ աշխատում են Բագրատյանի շտաբում

$
0
0

ՀՀՇ վարչության մի քանի անդամներ աշխատում են Բագրատյանի շտաբում


Երեկ ՀՀ նախագահի թեկնածու, "Ազատություն" կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ հանդիպեց լրագրողների հետ: Սակայն, այս ասուլիսը տարբերվեց նրանով, որ պարոն Բագրատյանն ուներ հարց փոխելու իրավունք (լավ է, գոնե 50-50 տարբերակ չընտրեց): Օրինակ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե "պետք է գերմարդ լինեն, որպեսզի հաղթեն այս ընտրություններում, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ հնարավոր չէ հաղթել Սերժ Սարգսյանին", ՀՀ նախագահի թեկնածուն, պարզապես չկարողացավ մեկնաբանել եւ խնդրեց այլ հարց ուղղել:
Ամեն դեպքում, "Իրավունքը" հետաքրքրվեց Հ.Բագրատյանից, թե ի՞նչ է պատրաստվում անել, եթե ցանկալի արդյունքի չհասնի նախագահական ընտրությունների ժամանակ եւ արդյո՞ք այդ դեպքում կրկին ՀԱԿ կվերադառնա.

- "Եթե"-ն եկեք թողնենք մի կողմ: Աշխատում ենք, տեսնենք ինչ կլինի: Մենք ունենք մեր հարցումը, ինչը, բնականաբար, երբեք թույլ չենք տա հրապարակել, սակայն, դա թույլ է տալիս ենթադրելու, որ մենք հաղթող հիմնական թեկնածուներից մեկն ենք, եթե ոչ առաջինը: Ես ասել եմ, որ ՀԱԿ-ում պետք է գնամ, աշխատեմ: Պետք է գնամ, իրենց հետ խոսեմ, ասեմª այսպե՞ս եք շարունակում, թե՞ պատրաստ եք փոփոխությունների: Այդ փորձը պետք է անեմ, բայց փորձը չհաջողելու դեպքում, ես Ձեզ հստակ ասում եմ` շեշտակիորեն զբաղվելու եմ "Ազատություն" կուսակցությամբ: Քանի որ այս պատգամավորականի հետ կապված նորից արտասահմանում մեծ դիրքեր էի ստացել, բայց այդ ամենը թողել, եկել եմ, ուրեմնª պետք է զբաղվեմ քաղաքական ուժի ստեղծմամբ: Ես պարապ չեմ նստի, եթե թողել եկել եմ: Դրա համար հիմա մենք այդ թեման չենք քննարկում մինչեւ փետրվարի 18-ը:
- ՀԱԿ-ի այն հատվածը, որը չի սատարում Ձեզ, արդյո՞ք որեւէ կերպ կմասնակցի նախագահական ընտրություններին:
- Կան մարդիկ, ովքեր չեն մասնակցում ընտրություններին, բայց, օրինակ, ՀՀՇ վարչության մի քանի անդամներ աշխատում են իմ շտաբում: Իսկ թե ի՞նչ կանեն մյուսները, կամ ընդհանրապես աշխատո՞ւմ են, թե՞ª ոչ, ես դա չգիտեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles