Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲՀԿ-Ի ԵՎ ՀՅԴ-Ի ՀԵՏ ՕԵԿ-Ը ՀԱՄԱՁԱՅՆ Է... ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

$
0
0

ԲՀԿ-Ի ԵՎ ՀՅԴ-Ի ՀԵՏ ՕԵԿ-Ը ՀԱՄԱՁԱՅՆ Է... ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

ՀՅԴ-ն որոշել է ՙԲարգավաճ Հայաստանից՚ հետ չմնալ ու քաղաքական առաջարկություններով դռներ է բախում: Կայացել է ՕԵԿ-ՀՅԴ հանդիպումը, որի մանրամասների մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՕԵ խմբակցության նախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ հետ.
-Մենք ՀՅԴ անդամների հետ քննարկում ենք ունեցել այն 7 հարցերի շուրջ, որոնք իրենք առաջ են քաշել: Քննարկման արդյունքում պատկերացում ենք կազմել, թե այդ հարցերն ինչի մասին են, ու ինչ փոփոխություններ են առաջարկում: Բնականաբար, պետք է ասեմ, որ կան հարցեր, որոնք բավականին համահունչ են մեր տեսակետներին ու մոտեցումներին, բայց լիարժեք քննարկումը եւ գնահատականը կլինի մեր քաղխորհրդի քննարկումից հետո: Առաջիկայում մեր քաղաքական ուժի ներկայացուցիչներին կներկայացնենք ՀՅԴ-ի տեսակետներն ու մոտեցումները այդ 7 հարցերի շուրջ, իսկ հետո կլինի կուսակցության որոշումը, որը հանրությանը կտեղեկացնենք:
- Բայց չէ± որ ՀՅԴ-ի առաջարկը գրեթե նույն կոնտեքստում է ինչ-որ ԲՀԿ-ինը, որից ՕԵԿ-ը պաշտոնապես հրաժարվեց:
- Մենք ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջարկներից չենք հարաժարվել: Եղել են երկու կոնկրետ հարցադրումներ, որոնցից մեկին` համամասնական համակարգին անցնելու վերաբերյալ, արտահայտել ենք մեր դրական մոտեցումները: Իսկապես ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունն էլ մշտապես խոսում է համամասնական ընտրակարգի անցնելու մասին, ուղղակի առաջարկել ենք, որ դա տեղի ունենա նախագահական ընտրություններից հետո: Իսկ մյուս հարցը` երկրի կառավարման փոփոխությունը, ինչ խոսք, չի ընդունվել մեր կողմից: Բայց դա չի նշանակում, որ մերժել ենք, որովհետեւ մի հարցի շուրջ ունենք նաեւ համաձայնություն: Եթե դա այս պահին իրենց համար հրատապ չէ, ապա նախագահական ընտրություններից հետո, գտնում ենք, որ պետք է անդրադառնալ այդ հարցին: Ժամանակ է պետք, որպեսզի կրճատվեն մեծամասնական ընտրատարածքները կամ լիարժեք անցում կատարվի հարյուր տոկոսանոց համամասնականի: Այնպես որ, այդ հարցում մենք ունենք միանման մոտեցումներ ԲՀԿ-ի հետ:
- Փաստորեն, նույն սկզբունքով էլ ՀՅԴ-ի առաջարկի±ն կպատասխանի ՕԵԿ-ը:
- Դաշնակցական կուսակցության հարցերի շուրջ էլ կան այնպիսիները, որոնք շատ համահունչ են մեր մոտեցումներին: Կան հարցեր, որոնց մասին, իհարկե, ի սկզբանե ունեինք մեր դրական մոտեցումը, բայց քանի որ դեռ կուսակցությունում չի քննարկվել, ես մեր քաղաքական ուժի տեսակետն այս պահին չեմ կարող հայտնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles