Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՏՂԱՆ ԽԵՂԴԱՄԱՀ Է ԱՐԵԼ ՄՈՐԸ

ՏՂԱՆ ԽԵՂԴԱՄԱՀ Է ԱՐԵԼ ՄՈՐԸ

Հունվարի 28-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մուրացան 64 տան բնակիչ 64-ամյա Գագիկ Սենեքերիմյանը ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին եւ հայտնել, որ մայրը` 75-ամյա Գեղանուշ Մանգյանը, տան աստիճանավանդակներից ընկել եւ մահացել է:
Հետագայում, սակայն, դատական բժիշկը Էրեբունու ոստիկանությանը հայտնել է, որ Գեղանուշ Մանգյանը մահացել է մեխանիկական շնչահեղձության (խեղդամահ լինելու) հետեւանքով:
Դեպքի վերաբերյալ առավել մանրամասներ փորձեցինք պարզել խեղդամահ եղածի հարեւաններից, ովքեր հետեւյալը պատմեցին.
- Դրանց տունը սաղ օրը վեճ ու դավի էր լինում: Գեղանուշը ապրում էր իր երկու տղաների` Գագիկ եւ 45-ամյա Կարեն Սենեքերիմյանների հետ: Դեպքից մի օր առաջ էլի ղալմաղալի ձեներ էր գալիս իրենց տանից: Կարենը ամուսնալուծված էր, հա մորն էր մեղադրում իր բաժանության մեջ: Խեղճ կնիկը սուս ու փուս ամեն ինչ տանում էր, թե էս անգամ ինչ ա եղել, որ հասցրել ա էսքան բանի, չգիտենք: Իրա երկու տղերքն էլ չշփվող մարդիկ էին, դրանցից մարդ բան չէր հասկանում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ԾԵԾԵԼ 49-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ

Օրերս ոստիկանություն էր զանգահարել Ներքին Չարբախի 49-ամյա մի բնակչուհի եւ հայտնել, թե հարեւանները ծեծի են ենթարկել իրեն: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել էին, որ այդ օրը երեկոյան հարեւան ընտանիքի անդամները վիճաբանության ժամանակ այդ կնոջը գցել են գետնին, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել եւ պատճառել վնասվածքներ: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:


ՈՒՇԱՑԱԾ ԱՀԱԶԱՆԳ

Այն մասին, որ Երեւանի Վ. Փափազյան փողոցի թիվ 16 շենքի 43-րդ բնակարանի բնակչուհին փորձում է ինքնասպանություն գործել, ահազանգվել էր հունվարի 29-ին, ժամը 11:10-ին: Նշված հասցե էր մեկնել ԱԻՆ-ի մեկ մարտական հաշվարկ: Ցավոք, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները բնակարանում հայտնաբերել է ինքնասպան եղած դին: Կյանքին վերջ էր տվել 1957թ. ծնված Լ. Գալոյանը:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles