Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԸՆԴԱՄԵՆԸ ՆԵՂ, ՆԵՐԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

$
0
0

ԸՆԴԱՄԵՆԸ ՆԵՂ, ՆԵՐԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ


Ադրբեջանական մամուլը իր հերթական "բայղուշ" լուրն է շրջանառության մեջ դրել: Վերջիններս հայտնում են, որ Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղըզստանը եւ Մոնղոլիան միացյալ զինուժ են ստեղծել: Միացյալ զինուժի անվանումը կազմվել է  երկրների առաջին տառերից` ԹԱՂՄ: Իսկ միացյալ ԶՈւ-ի խորհրդանիշը, որի վրա ձի է պատկերված, ներկայացրել են Թուրքիայի ժանդարմերիայի ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Բեքիր Քալոնչուն եւ Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատար Զաքիր Հասանովը: Թե ի՞նչ չարագործության են պատրաստվում թուրքալեզու այս չորս երկրները, "Իրավունքը" հետաքրքրվեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՑ.
- Նախ ասեմ, որ ադրբեջանական Trend-ից տարածվող լուրն այդքան էլ իրականությանը չի համապատասխանում: Միացյալ զինված ուժեր չեն ստեղծվել, այլ ստեղծվել են, ավելի ճիշտ,  մտադրություն ունեն ստեղծել միացյալ ներքին ուժերի ջոկատ: Պետք է ասեմ, որ Մոնղոլիայում ընդհանրապես դրա կարիքը չկա, եւ նրանց համար, առհասարակ, պատիվ է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ղրղըզստանի հետ կապ ստեղծելը: Իսկ Ղրղըզստանն այսօր կանգնած է շատ եւ շատ դաժան միջցեղային բախումների, ինչպես նաեւ միջազգային բախումների առաջ,ª նկատի ունեմ ուզբեկական եւ ղրղըզական ցեղերի բախումները: Ղրղըզստանի համար դրսից եկած նման ուժերը շատ կարեւոր են, որովհետեւ ներսի ոստիկանական ուժերը` որպես օրենք, կապված են իրենց ցեղերի հետ եւ մասնակցում են ոչ այնպես, ինչպես պետությունն է պահանջում: Այսինքն` սա, իհարկե, ապագայում կարող է ավելի մեծ թափ ստանալ, բայց հիմա միայն ու միայն հարցը վերաբերում է Ադրբեջանի եւ Ղրղըզստանի միջցեղային մտահոգությունները լուծելուն: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա թուրքական ժանդարմերիան շատ զարգացած է, իսկ այն խնդիրները, որը առաջացել է քրդերի հետ, հիմնականում լուծում է բանակը, այլ ոչ թե ներքին զորքերը:
- Պարոն Մելիք-Շահնազարյան, այս տիպի դաշինքը մեզ համար ի՞նչ նոր մարտահրավերներ կարող է ստեղծել:
- Սա մեզ համար ոչ մի մարտահրավեր չի առաջացնի, որովհետեւ ընդհանրապես որեւէ կապ չունի մեզ հետ: Այս դաշինքն ավելի շուտ իրենց նեղ, ներթուրքական խնդիրները լուծելու ու պետությունները ամրացնելու համար է արվում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles