Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՂԱՆԴԸ ԱՎԱՆԴ ՉԷ, ՈՉ ԷԼ ԱՂԱՆԴԵՐ

$
0
0

ԱՂԱՆԴԸ ԱՎԱՆԴ ՉԷ, ՈՉ ԷԼ ԱՂԱՆԴԵՐ

Պարզվում է, հերթական աղանդն է գլուխ բարձրացել ու իր քայքայիչ գործունեությունն է ծավալում: Մեզ միայն "Կենդանի հավատքն" էր պակաս, սա էլ եկավ հիվանդներին բուժելու իր հիվանդագին հայտարարություններով: Վերջիններս բավական գայթակղիչ հայտարարությամբ իրենց շարքերն են համալրում. "Աղոթելու ենք հիվանդների համար, բեր քո հիվանդին": Ի դեպ, աղանդն իրեն Ավետարանչական եկեղեցի է համարում, իսկ իրենց առաջնորդին հովիվ: Նրանք հավաքվում են "Սասունցի Դավիթ" արձանի մոտակայքում գտնվող իրենց կենտրոնում ու մարդկանց "զոմբիացնում"` խոսելով` աստվածային սիրուց, բայց իրականում փորձելով խարխլել Հայ Առաքելական եկեղեցու հիմքերը` սուտ հավատք քարոզում: Զարմանալիորեն, այսպես կոչված, վերոնշյալ աղանդի  հովվի` Արամ Ասատրյանի վարքագիծը, ինչու ոչ նաեւ արտաքին նմանություն ունի մեկ այլ "Կյանքի խոսք" կոչված աղանդի առաջնորդ Արթուր Սիմոնյանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք Ա.Ասատրյանի լուսանկարը եւ այն կազմակերպությունների անունները, որոնք զարմանալիորեն, կամա, թե ակամա հովանավորում են վերոնշյալ աղետ դարձած աղանդին:

Ի վերջո, եւս մեկ անգամ զգուշացնում ենք` հեռու մնալ այսպիսի զեղծարարներից, ովքեր եկեղեցու անվան տակ իրենց գրանտակեր գործունեությունն են ծավալում ու հաստացնում սեփական գրպանները: Ֆիզիկական հիվանդությունը բուժելու հույսով մի' շեղվեք ճշմարիտ ուղուց եւ մի' վարակեք նաեւ ձեր հոգիները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles