Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՄԱՀԱՓՈՐՁ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՎՐԱ

$
0
0

ՄԱՀԱՓՈՐՁ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԴԵՄ

FACEBOOK- ում պտտվող լուրերի համաձայն, քիչ առաջ ժամը 23.00-ի սահմաններում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Ուսի մասում ստացած հրազենային վնասվածքով Պ. Հայրիկյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Տեղում են նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, եւ 2 տասնյակից ավելի ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները` փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ:

Ըստ ոստիկանների տեղեկությունների նշված հատվածում հայտնաբերել են կրակված հրազենի գնդակ, գետնին ընկած է բանալիների տրցակ, որը, հավանաբար, Պ. Հայրիկյանինն է:


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ դուրս գալով հիվանդանոցից նշել էր, որ բժիշկները տեղեկացրել են, թե Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում եւ նա գիտակցության է եկել: Պարույր Հայրիկյանի նկատմամբ աջ ուսից մեկ կրակոց է եղել:

Դե իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախագահի թեկնածուի վրա կատարած մահափորձից հետո իր հարցազրույցներից մեկում նշել է. ''Եթե Պարույր Հայրիկյանը շուտ ապաքինվի եւ կարողանա շարունակել քարոզարշավը, ընտրոթյունները կընթանան բնականոն հունով, եթե ոչ ընտրությունները երկու շաբաթով կհետաձգվեն, ինչն օրենքի պահանջ է'':

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 


 

Լուսանկարները դեպքի վայրից` http://shamshyan.com/arm/0haabV33hM.html


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles