Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԴՐՍԻՑ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԻ ԼԻՆԻ, ԵԹԵ ՆԵՐՍՈՒՄ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՉԳՏՆՎԻ

$
0
0

ԴՐՍԻՑ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԻ ԼԻՆԻ, ԵԹԵ ՆԵՐՍՈՒՄ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՉԳՏՆՎԻ

ՀՀ առաջին Օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը խոսելով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կատարված աղմկահարույց դեպքի մասին ասաց. «Տարիներ շարունակ մենք պետք է սա համարենք մեր սև էջերից մեկը նորանկախ Հայաստանի պատմության մեջ:

«Ժառանգություն» կուսակցության անդամը նաև նշեց, որ այս հարձակման պատճառով ընտրությունները հավբար կհետաձգվեն և դա կարող է նպաստավոր լինել որոշ քաղաքական ուժերի համար, սակայն նա չցանկացավ ենթադրյալ անունները նշել: Միայն ասաց, որ սա քայլ էր ուղղված գործող իշխանությունների դեմ:

«Իրավունք»-ի հարցին, արդյոք տիկին Ալավերդյանը չի տեսնում կապ միջազգային դիտորդներին երկրից դուրս հրավիրելու հասարակության աճող պահանջի և նախագահի թեկնածուի դեմ կատարված տեռորի միջև: Փաստորեն ստեղծվեց մի իրավիճակ, երբ  դիտորդները  «ստիպված» կլինեն մնալ երկրում, որպեսզի հետևեն  «ազատ» ընտրությունների անցկացմանը, և ինչպես նշեց Աշոտ Մանուչարյանը կշարունակեն բանդիտիզմով զբաղվել և կոմպրոմատներ հավաքել իշխանությունների դեմ, հետագայում իրենց շահի համար օգտագործելու նպատակով, Տիկին Ալավերդյան պատասխանեց.

«Ինչ որ ուժեր կան, որոնց բոլորովին ձեռնտու չի, որ վերջապես մենք ունենք այս կանոնակարգված, կանոնակարգվող քաղաքական զարգացումների միտումը: Ես միշտ գտնում եմ, որ դրսից ոչ մի բան չի կարող լինել, եթե չգտնվի գործընկեր ներսում: Ես բացառում եմ դա և քաղաքական բոլոր պատմությունը և դեպքերը դա ապացուցում են: Զուտ դրսով հնարավոր չի այդպիսի բան կազմակերպել: Անշուշտ մենք ունենք ներսում ևս այսպես ասած գործընկերներ, որոնք որ կարող են նույնիսկ ամենապղտոր այդպիսի տեխնոլոգիաներին ընդառաջ գնալ և օգտագործել այս պահին:Եթե մենք լինենք ավելի կազմակերպված և մինչև անգամ կարծիքների բազմազանությունը պաշտպանելով՝ լինենք միահամուռ մեր քաղաքական մշակույթի մեջ, ես չեմ կարծում, որ դրսի ուժերը կանեն դա:

Այսպիսի դեպքերը ես կարծում եմ, որ պետք է բացառվեին: Ի  դեպ անգամ մարտի 1-ին ես գտնում եմ, որ այն տեխնոլոգիան՝ պատուհանների ջարդելը և այլն, ոչ թե քաղաքացիական հասարակության պրոտեստային այդ խմբի ձեռքի գործն էր, այլ սադրիչների գործն էր: Դա այն մեթոդը չի, որով գործում է անգամ մեր ամբոխը»:

Նա նշեց, որ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող ներկայիս իրավիճակը, կարելի է ասել, որ  և՛ միջազգային ատյաններում, և՛ միջազգային ոլորտում կան այնպիսի ուժեր, որոնց համար խառնակչություն անելը  և մեր ներքաղաքական վիճակը ապակայունացնելը ավելի քան ձեռնտու է և ընտրություններից առաջ արված այս քայլը ուղղված է մեր իշխանությունների և պետականության դեմ:

ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles