ՀՅԴ-Ի ՙԱՂՎԱՆԻՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ-2՚Ինչպես ասում են` ՙկարմիր կովն իր կաշին չի փոխում՚: Մենք արդեն առիթ ունեցել էինք անդրադառնալ Ազգային ժողովի նիստերի դահլիճում աշխատելու փոխարեն ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի եւ սիրված համակարգչի շախմատային հանդիպմանը, բայց պատմությունը կարծես կրկնվում է: Եթե նախորդ անգամ ֆինանսական հարցերի քննարկումն էր ստիպել պարոն Վարդանյանին խաղով տարվել` լսելու, հետաքրքրվելու եւ քննարկելու փոխարեն, ապա այս անգամ կրթության ոլորտին առնչվող հարցերը ՙձանձրացրին՚ վերջինիս: Ի տարբերություն նախորդ ԱԺ շախմատային խաղերի, այս անգամ շախմատիստ ՀՅԴ-ականն, իրոք, իր տարերքի մեջ էր, քանի որ աջից-ձախից իրեն չէին բզում ու զգուշացնում բռնվելու մասին պատգամավորներ Ռուբեն Հակոբյանն ու Արծվիկ Մինասյանը:
Ինչեւէ, պարոն Վարդանյան, տեսնենք ՀՅԴ-ն որքան կկարողանա չմիջամտել Ձեր մղած ՙԱղվանից պատերազմին՚: Թքած կրթության ու ֆինանսների վրա, շարունակեք ՙմատ անել՚ բոլոր online մրցակիցներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՀԱԿ ԼՍԵԼԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԹՌՆՈՒՄ Է
ԱԺ ՀԱԿ պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը կարծես հասկացել է, որ ՀԱԿ-ի հակմեջ լինելուց հետո անիմաստ է խոսել, ուր մնաց թե մեկնաբանել ՀԱԿ-ի մասշտաբով իրենց չգտած հակիստներին: Հեռախոսազանգերից ու լրագրողների հարցերից առհասարակ չխուսափող Արամ Մանուկյանը ներկայում լսելով ՀԱԿ անունը հենց նոր ՙլիմոն կերած՚ դեմքի արտահայտությունով պատասխանում է. ՙԵս որեւէ մեկնաբանություն չունեմ՚: Դե ինչպես ասում են, լավ է ուշ, քան` ավելի ուշ: Մանուկյանը, կարծես, գլխի է ընկել, որ նյարդերը հարկավոր է խնայել ու հեռու մնալ սեփական խմբակցությունից: Եվ բացի այդ, չմոռանանք, որ ՀՀՇ վարչության շատ անդամներ աշխատանք են գտել Բագրատյանի շտաբում, մինչդեռ Արամ Մանուկյանը այդպես էլ չի կողմնորոշվել` ում սատարի ու ինչպես մեկնաբանի սեփական կուսակցության ՙդասալիքների՚` Բագրատյանին պաշտպանելու մտադրությունը:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ.
ՙՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋՆ ԷԼ ԼԻՆԻ, ԷԼԻ ԻՆՁ ՈՒ ՀՈՐՍ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ՚
ՙ
Տո գնացել էլ եմ մասնակցել էլ եմ հայտնի օրենքով գողի` Դեդ Հասանի հուղարկավորությանը, հետո ի±նչ, ո±ւմ ա դա վերաբերում, ո±ւմ եմ խանգարել: Փառք Աստծո, ոչ մեկի ձեռքի տակ գործ չունեմ, որ դնեմ մտածեմ: Որ Աստված չանի, վաղը մյուս օրը աշխարհի վերջն էլ լինի, ոնց գցում-բռնում եմ, էլի ինձ ու հորս են մեղադրելու՚,- մեզ հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:
Ապա հավելեց.
- Ախր, ցավն են ա, որ գալիս եմ էն համոզմունքին, որ ժողովրդական խոսքերը ճիշտ են: Ճիշտ են ասում, որ մարդու աչքը հելնի, անունը չհելնի, հիմա մերնա` ինչ կրիմինալ, կեղտոտ գործեր կան` մեր անունը մեջն ա: Հիմա էլ եսիմ ով, եսիմ որտեղ ինչ գազալցակայան ա սարքում, էլի Սպոյի վրա են քցում, թե իբր հերթական ապօրինի գործունեությամբ եմ զբաղվում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
↧
ՀՅԴ-Ի ՙԱՂՎԱՆԻՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ-2՚
↧