Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՆԴՐԵԱՍՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է 79 ՀՈԳՈՒ ՓՈՂՈՑ ՇՊՐՏԵԼԸ

$
0
0

ԱՆԴՐԵԱՍՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է 79 ՀՈԳՈՒ ՓՈՂՈՑ ՇՊՐՏԵԼԸ


Facebook սոցցանցի ակտիվ օգտատերերը, կարծես զբաղվում են նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի կյանքի մանրամասների բացահայտմամբ: Այս անգամ շրջանառության մեջ էր դրվել Ա. Ղուկասյանի "Դվին" հյուրանոցի տնօրեն լինելու օրոք 79 անձանց աշխատանքից հեռացնելու խայտառակությունը: Թե ինչպես կարող է Ա. Ղուկասյանը խոսել ու պայքարել քաղաքացիական հասարակության համար, երբ ժամանակին մարդկանց թողել է բախտի քմահաճույքին, փորձեցինք ճշտել հենց իրենից:
Ինչպես նկատեց թեկնածուն. "Սխալ տեղեկություն է, ես "Կովկասյան կոմունիկացիոն խմբի" ներկայացուցչի այդ կարգավիճակին հասել եմ 2004 թվականի հունիս ամսին: Այդ ժամանակ տնօրենը այլ անձնավորություն էր` Գառնիկ Աստվածատրյանն էր: Ֆորմալ առումով  դա նրա հրամանն էր` ազատել քաղաքացիներին աշխատանքից, բայց, բնականաբար, դա սեփականատիրոջ որոշումն էր: Այդ որոշումը պայմանավորված էր նրանով, որ սեփականատերն ուներ պարտավորություն` վերանորոգել շենքը, հասցնելով այն հինգաստղանի հյուրանոցի կարգավիճակի: Բնականաբար, այն անձնակազմը, որը աշխատում էր, պետք է որ այդ պահին ազատված լիներ աշխատանքից, որովհետեւ գնում էին վերանորոգման աշխատանքներ, ու հյուրանոցը չէր աշխատում: Այդ պահի դրությամբ հյուրանոցի գույքը ամբողջությամբ բռնագանձված էր տարբեր դատական ակտերով, ըստ էության հյուրանոցը ընդունակ չէր աշխատելու, գտնվում էր շատ վատ ֆիզիկական վիճակում, տանիքից ջուր էր հոսում, երեք-չորս հարկ ամբողջությամբ շարքից դուրս էին եկել: Այդ իսկ պատճառով սեփականատերը որոշում ընդունեց, որ անհրաժեշտ է կասեցնել հյուրանոցի աշխատանքը, մինչ այդ մարդիկ գտնվում էին պարապուրդի մեջ, ու ոչ թե մարդիկ ազատվեցին աշխատանքից, այլ պարապուրդը կասեցվեց: Ես չեմ ստորագրել այդ փաստաթղթի տակ":
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles