Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Հայրիկյանը չի դիմի ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով

$
0
0

Հայրիկյանը չի դիմի ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով

 

Օրեր շարունակ սպասումների եւ լարվածության մեջ պահելուց հետո, այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչները հայտարարել են, որ վերջինս չի դիմի Սահմանադրական Դատարան` ընտրությունները հետաձգելու պահանջով:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Պարույր Հայրիկյանի հանդեպ մահափորձ էր կատարվել եւ վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:

ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն, ընտրությունները կարող էին հետաձգվել երկշաբաթյա ժամկետով, եթե հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ են առաջանում:

Սակայն, ինչպես այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրել են Հայրիկյանի ներկայացուցիչները, նախագահի թեկնածուն չի դիմի ՍԴ` փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունները հետաձգելու համար:


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles