Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԷԼԻ ՀԱԿ-Ի ՀԱՄԸ ՀԱՆԵՑ

$
0
0

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԷԼԻ ՀԱԿ-Ի ՀԱՄԸ ՀԱՆԵՑ

ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն էլի իրեն ԲՀԿ-ի ՙմաչո՚ է երեւակայել ու իր ֆեյսբուքյան էջում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարել. ՙՉնայած Ծառուկյանն իմ թեկնածությունն առաջարկեց, ԲՀԿ-ականները ընտրեցին նրան՚: Պարզունակ սո±ւտ է, թե± իրականություն Վ.Օսկանյանի հայտարարությունը, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել Գ.Ծառուկյանի մամլո խոսնակ ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻՑ.
-ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության քաղաքական թիմի անդամները վերջին մի քանի շաբաթների ընթացքում կուսակցության տարածքային կառույցների անդամների եւ ակտիվի հետ հանդիպումներ են ունեցել մարզերում եւ Երեւանում: Այդ ընթացքում տեղի են ունեցել առաջիկա նախագահական ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձեւաչափի վերաբերյալ տարատեսակ քննարկումներ, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ գերիշխող տեսակետն այն է, որ ԲՀԿ-ն 2013-ի նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Եվ այդ թեկնածուն պետք է լինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որովհետեւ նա ունի անառարկելի հեղինակություն եւ վայելում է հարյուր հազարավոր մարդկանց սերն ու վստահությունը: Ինչ վերաբերում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրությունների վերաբերյալ դիրքորոշմանը, ապա նշեմ, որ նախագահական ընտրությունների մասնակցության ձեւաչափի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կանի այն ժամանակ, երբ որ կանի:
- Բայց պարոն Օսկանյանի թեկնածության առաջարկություն եղե±լ է Գագիկ Ծառուկյանի կողմից...
Ա°յ, այստեղ էլի Վարդան Օսկանյանը հեռախոսային օպերատորի հետ մեկտեղ համը հանեց, չգիտես ինչու, զանգն ընդհատվեց, իսկ հետո Իվետա Տոնոյանի հեռախոսահամարը դարձավ անհասանելի: Ու այդպես էլ կրկին կապ հաստատել չհաջողվեց: Է°հ, պարո°ն Օսկանյան, Ձեր մտքի թռիչքի պատճառով նույնիսկ հեռախոսակապերը չեն դիմանում...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles