Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀՀ ԵՐԿՈՒ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ՚

$
0
0

ՀՀ ԵՐԿՈՒ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ՚

Ուղիղ տասը օր հետո Հայաստանում տեղի կունենա թերեւս ամենակարեւոր ընտրությունը, ՀՀ  նախագահի ընտրությունը: Կրքերը գնալով թեժանում են, եւ մի պահ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձը կարծես այլ ընթացք տվեց նախընտրական քարոզարշավին: Սակայն որոշումը վերջնական է, եւ ընտրությունների օրը փոխված չէ: Իսկ թե ինչն էր պատճառը, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները չառաջադրվելուց հետո իրար հաջորդելով հանդես եկան հարցազրույցներով, իհարկե, մտածելու տեղիք է տալիս: Այնինչ, այս առիթով ՙԻրավունքի՚ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ տվեց հանգամանալից պատասխան. ՙՀանրապետության թե° առաջին, եւ թե° երկրորդ նախագահները հանդես եկան հայտարարություններով, որը ավելի քան սպասելի էր, քանի որ նրանք զբաղեցրել են երկրի համար կարեւորագույն պաշտոն եւ ունեցել են իրենց հատկացված ժամանակաշրջանը` բախտորոշ դեր խաղալու համար: Ընդամենը կարող եմ մեջ բերել Խաչիկ Դաշտենցի ՙՖայտոն Ալեքի՚ մեկ նախադասություն, որտեղ ասվում է. ՙԱմեն մի սերունդ իր թռիչքն ունի, մեր դարն էլ կանցնի երազի նման՚՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles