Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙ ՙՀԱՄՈԶՎԵՑԻՆՔ, ՈՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԸՆՏՐԵԼՈՎ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՏԱՐԵՆՔ՚

$
0
0

ՙ ՙՀԱՄՈԶՎԵՑԻՆՔ, ՈՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԸՆՏՐԵԼՈՎ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՏԱՐԵՆՔ՚

Այսօր` փետրվարի 9-ին ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքի ընտրողների հետ: Մինչ Թալինցիների հետ հանդիպումը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նախագահի թեկնածուն եղավ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի գյուղում` Թաթուլում, որտեղ ինչպես գյուղացիներն են նշում ՙՄեծ խանդավառությամբ դիմավորեցինք եւ լսեցինք պարոն Սարգսյանի խոսքը, եւ կրկին անգամ համոզվեցինք, որ ճիշտ ընտրություն ենք կատարել, թե հինգ տարի առաջ, թե այսօր՚:

Պարոն Սարգսյանին մեծ ուրախությամբ եւ ժողովրդի հոծ բազմությամբ դիմավորեցին նաեւ Թալին քաղաքում: Թալինցիների եւ նախագահի թեկնածուի հանդիպումը տեղի ունեցավ Թալինի քաղաքապետարանի դահլիճում, ինչպես ականատեսներն են նշում. ՙԹալինում մի մարդ չէր մնացել, որ չգար նախագահին տեսնելու, նրան լսելու: Հրապարակը անքան լեփ-լեցուն էր, որ ժողովրդի սկիզբն ու վերջը չէր երեւում՚: Իսկ Թալինի բնակիչներից մեկը` Նանան դիմելով հավաքվածներին նշեց. ՙԲոլորս նախագահին ենք ընտրելու, նախ, որ մենք տեսնում ենք, որ իր կողքին է մեր մարզպետը, իսկ նա հաստատ մեր վատ ապագան չի ցանկանում, եւ երկրորդ, որ Սերժ Սարգսյանը մեծատառով մարդ է, լավ ու քաջ նախագահ՚:

Դիմելով թալինցիներին պարոն Սարգսյանը, նշել է, որ ունի բազմաթիվ ծրագրեր, որոնք պետք է ավարտին հասցնի. ՙՄենք ամեն ինչ անելու ենք, որ թալինցիներն իրենց արդար վաստակով ապահովեն իրենց ապրուստը: Շատ լավ հասկանում եմ, որ աշխատելու ցանկությունը գալիս է նաեւ աշխատաքից ստացված արդյունքներից՚:

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի խոսքերով. ՙԱյն աջակցությունը, որ այսօր ցուցաբերվում է գյուղացիներին` բավարար չէ: Պետությունը պիտի ավելացնի այդ աջակցությունը, իսկ գյուղացիների մոտ պետք է վերականգնվի հողի հետ աշխատելու ցանկությունը: Պետք է հնարավորություն ընձեռնվի գյուղացիներին օգտվելու խմելու ջրից, որակյալ բժշկական ծառայություններից եւ լավ ճանապարհներից՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles