ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՊԵՏՔ Է ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿԵԼ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՎ ԳՆԱՑՈՂ ԵՐԿԹԱԳԻԾԸ»
Image may be NSFW.
Clik here to view.Իրանի եւ միջնորդ «վեցնյակի» միջև իրանական միջուկային ծրագրի հարցով ձեռք բերված համաձայնությունը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև Հայաստանի համար, քանի որ այն կաշխուժացնի տնտեսությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակակ ասաց իրանցի փորձագետ Փույա Հոսսեինին:
Փորձագետի խոսքով` Հայաստանը կարող է Իրանի եւ Եվրոպայի միջև խաչմերուկ դառնալ. «Կարեւոր նշանակություն ունի Հյուսիս-Հարավ մայրուղին, որը կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար: Երկաթգծի կառուցումն էլ ելք է ապահովում դեպի Սեւ ծով»:
Իսկ քաղաքագետ Լեւոն Շիրինյանն էլ կարծում է, որ Իրան -ԱՄՆ հարաբերությունները տարածաշրջանում թե՛ ռազմավարական, թե՛ տնտեսական հարաբերություններն են փոխում: «Այս համաձայնագրից ո՛չ պետք է ոգեւորվել այս ամենից, ո՛չ էլ հուսահատվել: Իրանի համար սա մի ճանապարհ է, որը տանում է դեպի եվրոպական քաղաքականություն, բայց քաղաքական գործընթացը կգնահատեմ դժվար ընթացող, քանի որ ԱՄՆ-ն իրավուք է վերապահել իրեն այդ գործընթացը կառավարելի դարձնել: Ե՛վ Հայաստանում, և՛ Իրանում կլինեն ուժեր, որոնք, այս գործընթացը Հայաստանի ազգային շահերի իմաստով չհասկանալով, կփորձեն խանգարել », - վերլուծում է Լ. Շիրինյանը: Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհին, քաղաքագետի խոսքով երկաթգիծ կառուցելու կարիք չկա, քանի որ այն արդեն իսկ գոյություն ունի, ընդամենը պետք է վերագործարկել Նախիջեւանով գնացող երկաթգիծը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ