Quantcast
Channel: RSS
Viewing all 18713 articles
Browse latest View live

՛՛ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍ՛՛. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՀԵՐԹԱՊԱՀ ՄԱՍ

 

{source}
<<iframe width="420" height="315" src="http://www.iravunk.com///www.youtube.com/embed/2TFZr9bviYU" frameborder="0" allowfullscreen></iframe>>
{/source}


«ՈՒՐԱԽԱԼԻ» ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

$
0
0

«ՈՒՐԱԽԱԼԻ» ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2014 թ. 11 ամիսներին ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2900 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 276 և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 4114 քաղաքացի:

2013 թ. նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 2600 պատահար, որոնց հետեւանքով զոհվել էր 295, մարմնական վնասվածք ստացել՝ 3701 քաղաքացի:

ՍԱՐՍԱՓ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՍԱՐՍԱՓ

 

{source}
<<iframe width="420" height="315" src="http://www.iravunk.com///www.youtube.com/embed/LBHvoOLMLmI" frameborder="0" allowfullscreen></iframe>>
{/source}

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ՄԻԽԱՅԻԼ ԿՐՈՏՈՎԸ

$
0
0

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ՄԻԽԱՅԻԼ ԿՐՈՏՈՎԸ

 

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի նիստը, որը պետք է կայանար դեկտեմբերի 2-ին, այն տեղի չունեցավ՝ անհայտ պատճառներով: Պարզվում է, որ անգամ ակումբի անդամ պատգամավորները տեղյակ չէին, որ այն հետաձգվելու է: Ավելին, որեւէ պատճառ, հետաձգման համար նրանք չէին տեսնում առավել եւս, որ նիստը պետք է կայանար ակումբի գործունեության առաջին տարեդարձի օրերին: Ընդհանրապես ակումբի ապագայի վերաբերյալ ինչ որ անորոշություն կար: Ակումբի ներկայացուցիչ Արգինե Թումանյանը տարբեր ժամկետներ էր նշում ակումբի հաջորդ նիստի վերաբերյալ, սակայն միայն այսօր, դեկտեմբերի 3-ին հրավեր է ուղարկված այն մասին, որ հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին: Ըստ նախնական հայտարարության ամսի 9-ի հրավերով Հայաստանում կլինի պետդումայի նախագահի խորհրդական Միխայի Կրոտովը եւ պետդումայի երկու այլ պարտամավորներ: Ի դեպ Կրոտովը ժամանակի զբաղեցնում էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարԻ պաշտոնը:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

ԿԻՍԻԼՅՈՎԸ ՉԺԱՄԱՆԵՑ, ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՈՒ ՉՆՇՎԵՑ ԱԿՈՒՄԲԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

$
0
0

ԿԻՍԻԼՅՈՎԸ ՉԺԱՄԱՆԵՑ, ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՈՒ

ՉՆՇՎԵՑ ԱԿՈՒՄԲԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

 

Չնայած նրան, որ նախապես հայտարարվել էր, որ դեկտեմբերի 2-ին կկայանա «Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով թվով 9-րդ հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստը, որին ներկա պետք է լիներ նաեւ«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, ում դեռ երկար կհիշեն հայ տաքսիստները, անհայտ պատճառներով չի ժամանել, իսկ նիստն այդպես էլ չկայացավ: Պարզելու համար ակումբի պատասխանատու Արգինե Թումանյանը, մեզ փորձեց պարզաբանում տալ ասելով, որ նախապես հայտարարված նիստը հետաձգվել է, թե ինչ պատճառներով անհայտ է, դե իսկ հրավիրյալ պատգամավորները այդ մասին տեղեկացված չէին: Ինչեւէ, ԱԺ-ում գործող վերոնշյալ ակումբի մեկ ամյակը կնշվի հետաձգված նիստին` դեկտեմբերի 9-ին, որին կմասնակցեն ՌԴ Պետական դումայի եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍՏՈՒԳՎՈՒՄ Է ՆԱԵՎ "ՄՈՒՇ"-Ի ՆՐԲԵՐՇԻԿԸ

$
0
0

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
ՍՏՈՒԳՎՈՒՄ Է ՆԱԵՎ "ՄՈՒՇ"-Ի ՆՐԲԵՐՇԻԿԸ


Եղվարդի մանկապարտեզում մասսայաբար թունավորված երեխաների առողջական վիճակի մասին ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից երեկ տեղեկացրին. "Եղվարդի Նաիրիի բժշկական  կենտրոնում բուժում ստացող  17 երեխա այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Երեւանի "Նորք" ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած 19 երեխայից 18-ը եւս դուրս է գրվել: Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետեւանքով այս պահին  հիվանդանոցային բուժում է ստանում 15 հիվանդ, որից 13-ը Եղվարդում:

Ընթերցել...

ԱՐԴՅՈՔ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՅԻ ՉԵՆԹԱՐԿԵՑ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ԱՐԴՅՈՔ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՅԻ

ՉԵՆԹԱՐԿԵՑ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Ժառանգությունը», ինչպես հայտնի է, չմիացավ ՀԱԿ պատգամավոր  Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին այն դեպքում, երբ «Ժառանգությունը»  պահանջում է ամբողջական իշխանափոխություն:  «Իրավունքը» «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից պարզեց, թե ինչն է պատճառը նախաձեռնությանը չմիանալու: Պատգամավորի խոսքով՝ խմբակցությունը կողմ է գաղափարին, բայց մեկ քայլից հետո նախաձեռնությունը շարունակություն չէր ունենալու: Մեր մյուս հարցին՝ արդյոք Փաշինյանն իր նախաձեռնությամբ լյուստրացիայի չենթարկեց «Ժառանգությանը», Թեւան Պողոսյանը պատասխանեց. ««Ժառանգությունը» լյուստրացիայի խնդիրը լուծել է նախորդ տարի՝ նախագահական ընտրությունների ժամանակ: Մենք մեր բաժին լյուստրացիան արել ենք այն ժամանակ: Եթե արվել է լյուստրացիա, արվել է ուրիշների համար, բայց ոչ  «Ժառանգությանը»»:

Մանրամասները՝ տեսանյութում


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ՕՊԵՐԱՏԻՎ

$
0
0

ՕՊԵՐԱՏԻՎ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է խարդախության՝ 6, գողության՝ 3, յուրացման 4  և մաքսանենգության  1  դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 3,  կողոպուտի, խարդախության  և յուրացման 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՐԵՑ ՀԱԿ-ԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ

$
0
0

Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՐԵՑ ՀԱԿ-ԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ

 

Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին հերթական խոսքային փոխհրաձգությունը տեղի ունեցավ: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ իր ելույթում խոսեց դրամ-դոլար փոխարժեքի տատանումների մասին` սովորության համաձայն, ամեն ինչում մեղադրելով իշխանություններին: Սակայն, իր ոճով ընդդիմությունից չառանձնացավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ, ով մինչ իր ելույթին անդրադառնալը, մի լավ «նխշեց» Լ. Զուրաբյանին. «Տո, այ քաղաքական չկայացած սուրհանդակ, դու ի՞նչ ես հասկանում թվերից, եկել ես ստեղ ֆինանսական վերլուծությո՞ւն ես անում...»: Ճնշմանը չդիմացավ Լ. Զուրաբյանն ու լքեց դահլիճը, իսկ գործընկերոջ թասիբին մինչեւ վերջ կանգնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ով տեղից աղմկելով` փորձում էր կոռեկտության կոչ անել Կ. Ավագյանին: Ի վերջո, խոսեց ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ. «Խնդրում եմ բոլոր իմ գործընկերներին` պահպանել հանդարտություն: Կրքերի շիկացում չլինի, եւ բոլորս օգտագործենք պառլամենտական բառապաշար»: Ապա անդրադարձավ Ա. Մանուկյանին. «Բայց միեւնույն ժամանակ, պարոն Մանուկյան, եթե քար է նետվում, պետք է պատրաստ լինի քար նետողը հետ ստանա քարը: Դրա համար պետք է առաջինը կոռեկտությունը չխախտել»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՝ ԵՐԿՈՒ

$
0
0

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՝ ԵՐԿՈՒ

 

Այսօր ելույթ ունենալով Աժ ամբիոնից ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ցույց տվեց, որ բացարձակ զրո է պատմությունից: Նա հերքեց, որ 1920 թվականի դեկտեմբերին Ալեքսանդրոպոլում ստորագրած դաշնակցական կառավարության եւ Թուրքիայի միջեւ պայմանգիրը ունեցել է խայտառակ հետեւանքներ Հայաստանի համար, որով Հայաստանի տիրապետության տակ մտնում էր շուրջ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք եւ, Հայաստանն ամբողջությամբ դառնում էր Թուրքիայի վասալային պետություն: Հետաքրքիր է, որ Արծվիկ Մինասյանի եղբայրը՝Էդիկ Մինասյանը, պատմական գիտությունների դոկտոր է, հայկական պատմագիտության հայտնի մասնագետներից մեկը եւ ճիշտ կլիներ, որ դաշնակցական Արծվիկը դպրոցական պատմության մի քանի դասընթացներ վերցներ հարազատ եղբորից:

Հատուկ Արծվիկ Մինասյանի համար նշենք, որ Ալեքսանդրապոլի պայմանագրի երկրորդ հոդվածով որոշվում էին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանները։ Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը (ավելի քան 20.7 հզ. ք. կմ.), իսկ Նախիջևանի, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով հաստատվելու էր հատուկ վարչություն։ Հայաստանի կառավարությունը զրկվում էր այդ վարչության գործունեությանը միջամտելուց, անկախ այն բանից, թե ինչպիսի ձև կընդուներ այդ վարչությունը։

Հայաստանը զրկվում էր նաև ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, նա կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր։ Կարող էր կառուցել ամրություններ և նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի, պայմանով, որ չլինեն 15սմ տրամաչափի ու հեռահար հրանոթներ (հոդված 4)։ 5-րդ հոդվածով Թուրքիայի քաղ. ներկայացուցչին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո պետք է ժամաներ Երևան, իրավունք էր տրվում իր հայեցողությամբ տեսչություն և հետաքննություն կատարել վերը նշված պայմանների կատարման կապակցությամբ։ Դրա փոխարեն Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգի դեպքում, եթե Հայաստանի կառավարությունը նման խնդրանքով դիմեր նրան։ Հայաստանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի հաշտության պայմանագրից (1920), պարտավորվում էր Եվրոպայից և ԱՄՆ-ից հետ կանչել իր պատվիրակներին «պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, որոնք հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ...»։ Ինչպես նաև անվավեր էր ճանաչում բոլոր այն պայմնագրերը, որ կնքվել են ի վնաս Թուրքիայի կամ շոշափել են նրա շահերը։

Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, ռազմ. միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում։ Պայմանագրով Հայաստանի մաս ճանաչված, բայց Թուրքիայի կողմից օկուպացված, շրջանները (Ալեքսանդրապոլի գավառ) պետք է ազատվեին Հայաստանի կողմից պայմանագրի բոլոր կետերի կատարումից հետո։ Այս կետը Թուրքիային հնարավորություն էր տալիս շարունակել գավառի երկարատև օկուպացիան, քանի որ պայմանագիրն այպես էր կազմված, որ միշտ կարելի էր կառչել նրա այս կամ այն պայմանի ոչ լրիվ կամ ոչ ճիշտ կատարումից։ Պայմանագրի մնացած հոդվածները վերաբերում էին ազատ տարանցիկ առևտրին, փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը, Հայաստանի մահմեդական բնակչության իրավունքներին։ Բոլոր այս պայմանները ոտնահարում էին Հայաստանի իրավունքները, արգելում հայ գաղթականների հայրենիք վերադարձը։ 7-րդ հոդվածով «Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից... պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից»։ Դրանով Թուրքիան ազատվում էր ինչպես բնաջնջված, այնպես էլ արտաքսված հայերի ունեցվածքի հատուցումից։ Փարզի հաշտության կոնֆերանսի տվյալներով այդ գումարը շուրջ 19 մլրդ ֆրանկ էր։

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ. «ԵՐԵԽԱՅԻ ՍԵՌԸ ՉՀԱՅՏՆԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԲԵՐԵԼ ԿՐԻՄԻՆԱԼԻԶԱՑԻԱՅԻ» ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ՆԱԽԱՐԱՐ. «ԵՐԵԽԱՅԻ ՍԵՌԸ ՉՀԱՅՏՆԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԲԵՐԵԼ ԿՐԻՄԻՆԱԼԻԶԱՑԻԱՅԻ» ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր խորհրդարանում կառավարության  հետ հարց ու պատասխանի ժամանակ  հարց բարձրացրեց սեռով պայմանավորված սելեկտիվ աբորտների մասին: Նրա խոսքով՝ եթե  սեռով պայմանավորված  հղիությունն ընդհատող օրենք ընդունվի, որոշ մարդիկ օրենքի հանդեպ հարգանքից դրդված, կարող են այդ քայլին չգնալ:  Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ ասաց, որ հայ ընտանիքները ցանկանում են արու զավակ ունենալ եւ այդ ցանկությունը դրսեւորվում է 1/6  հարաբերակցությամբ:  «Մինչեւ 30 շաբաթական  հղիություն ունեցող կնոջը երեխայի սեռը չհայտնելը կարող է բերել կրիմինալիզացիայի եւ  ավելի ուշ շրջանում հղիության ընդհատման, որը վտանգավոր է թե՛ մոր, թե  պտղի համար: Սելեկտիվ աբորտները  պետք է արգելել այն դեպքում, երբ դա օրենքով է ընդունված ու դրա մասին հայտարարվում է»,-ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

"ՁԵՐ ԱՄԵՆ ԽՈՍՔԸ, ՀԱՅԱՑՔԸ, ԺՊԻՏՆ ԻՆՁ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ԴԱՐՁՆՈՒՄ"

$
0
0

"ՁԵՐ ԱՄԵՆ ԽՈՍՔԸ, ՀԱՅԱՑՔԸ,
ԺՊԻՏՆ ԻՆՁ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ԴԱՐՁՆՈՒՄ"


Դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ նշեց իր 75-ամյակը: Կոմպոզիտորն իր հոբելյանը նշեց յուրօրինակ ձեւով` մենահամերգով, եւ նվերներ ստանալու փոխարեն, անձամբ նվեր մատուցեց հանդիսատեսին` կատարելով հեղինակային սիրված երգեր: Կոմպոզիտորի մենահամերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակույթի ճանաչված գործիչներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր:

Ընթերցել...

ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ MP3-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

$
0
0

ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ MP3-Ի
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Ամանորյա նվերների ու անակնկալների շրջանը կամաց-կամաց սկսում է մեկնարկել: Ինչին հատկապես լրջորեն են պատրաստվում շոու-բիզնեսի ներկայացուցիչները. նրանց «նվերներին» մի ամբողջ լսարան է սպասում: Երաժշտական առաջին նվերի ծնունդն արդեն մեկնարկած է` Արամ MP3 եւ Գուրգեն Դաբաղյան. զուգերգի նախաձեռնությունն Արամինն է, Գուրգենն էլ սիրով համաձայնել է:

Ընթերցել...

ԱՅՍՕՐ ԿՆՇՎԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ-100 ԱՄՅԱԿԸ

$
0
0

ԱՅՍՕՐ ԿՆՇՎԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ-100 ԱՄՅԱԿԸ

Այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն հայ բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո`ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, ինչպես նաեւ  հոբելյանական պետական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակում:

Հոբելյանական հանդիսությանը կմասնակցեն ասմունքողներ Սիլվա Յուզբաշյանը, Դավիթ Հակոբյանը, Մարգարիտա Մնացականյանը, Սամսոն Ստեփանյանը, Արման Նավասարդյանը, Տաթեւ Ղազարյանը եւ Արմեն Մարգարյանը: Հովհաննես Շիրազի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը կկատարեն երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Համլետ Գեւորգյանը եւ Արմեն Դավթյանը:

Հոբելյանական երեկոյի ընթացքում ելույթ կունենան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, Երեւանի Ձայնի պահպանման վոկալ երգչախումբը,  «Բերդ» պարային անսամբլը, «Ինտեր դանս» պարային համույթը:

Հովհաննես Շիրազը 20–րդ դարի հայ պոեզիայի ամենավառ ներկայացուցիչներից է: Նա գրականություն մտավ որպես ավետաբեր՝ նորովի ու վերաիմաստավորված ներկայացնելով հայրենիքի, բնության, սիրո, մայրական սիրո թեմաները:

1935 թ. լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», որտեղ դրսեւորվել է հեղինակի անհատականությունը:  «Գարնանամուտին» հաջորդել են  «Սիամանթո եւ Խչեզարե» (1935 թ.) վիպերգը, «Արեւի երկիր» (1938 թ.) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940 թ.), «Բանաստեղծի ձայնը», «Երգերի գիրք» (երկուսն էլ՝ 1942 թ.), «Լիրիկա» (1946 թ.) ժողովածուները, որոնք նշանակալի երեւույթ են հայ քնարերգության մեջ: 1946 թ. լույս է տեսել «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը:

Շիրազը մեծ ժողովրդականության է արժանացել «Քնար Հայաստանի», «Հուշարձան մայրիկիս», «Համամարդկային» ժողովածուներով, «Հայոց դանթեականը», «Խաղաղություն ամենեցուն» պոեմներով:

Վերջին տարիներին պետական պատվերով հրատարակվել են բանաստեղծի անտիպ ստեղծագործություններից, այդ թվում՝ «Անի» պոեմը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՀԱՅ ԿՆՈՋ ՈՒ ՄՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ

$
0
0

ՀԱՅ ԿՆՈՋ ՈՒ ՄՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ

 

Օրերս համացանցում հասանելի դարձավ երգիչ ՌԱԶՄԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «ՍՈՒՐԲ ՄԱՅՐԵՐ» երգի տեսահոլովակը: Հրազդանում ծնված երգիչ Ռազմիկ Բաղդասարյանը պատահական չի ընտրել այս երգն ու դրա հիման վրա նկարահանել տեսահոլովակ` վաղուց ի վեր հայ աշուղներն անտարբեր չեն անցել եւ խորը ակնածանքով են վերաբերվել մոր թեմային: Կոնսերվատորիայի մագիստրատուրայում սովորող Ռազմիկը ամենայն պատասխանատվությամբ է մոտեցել գործին, իսկ ռեժիսոր Սերժ Գաբյանը կարողացել է այն կյանքի կոչել այնպես, որ դիտողի համար լիարժեք հասկանալի լինի հայ կնոջ ու մոր առաքելությունը այս կյանքում:

Ենթադրություններ անելու փոխարեն դիտենք տեսահոլովակն ու կրկին համոզվենք, որ հայ մայրերը անձնուրաց սիրում են իրենց զավակներին

 

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՔՈՒՆՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱ՞Կ Է

$
0
0

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՔՈՒՆՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱ՞Կ Է

 

Հայաստանի `ԵՏՄ-ի անդամակցության  վեաբերյալ վերջին երեք օրերը կազմակերպվել են բողոքի ակցիաներ: Ակցիաների մասնակիցները դավաճան են անվանում բոլոր նրանց, ովքեր ԵՏՄ-ին կողմ կքվեարկեն: «Ամբողջ ՀԱԿ-ը դավաճան է» որակումը երեկ վրդովեցրել էր  ՀԱԿ պատգամավոր, անկախության հռչակագիրն Արամ Մանուկյանին, ով հակադարձեց. «Դուք դրա իրավունքն ունե՞ք, որ դավաճան եք ասում ՀԱԿ-ին»:  «Դավաճան» որակումը վրդովեցրել էր նաեւ ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանին, ով նույնիսկ  ակտիվիստներից մեկին  ապտակելու ցանկություն էր հայտնել: ՀՀԿ պատգամավորը,  ձեռքը ուղղելով ակտիվիստների հետ կանգնած Զարուհի Փոստանջյանին,  ասել էր. «Այս ամերիկացի լրտեսի՞ն եք հավատում»:

Ակցիայի մասնակիցները երեկ ԱԺ-ի  շենքի առջեւ կտրում էին պատգամավորների ճանապարհը եւ  հարցնում`կո՞ղմ են, թե՞ դեմ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությանը: Մեծ մասամբ պատգամավորներն  անպատասխան էին թողնում ցուցարարների հարցը: Նկատելի էր, որ իրավապահները չէին կարողանում կարգուկանոն սահմանել պատգամավորների  մուտքի համար դեպի ԱԺ: Հավանաբար, ոստիկանությունը Սաքունցի ազդեցության տակ է եւ մտածում է, որ ցուցարարներն ինչպես ուզեն եւ որտեղ ուզեն, կարող են  հավաք կազմակերպել:

ԱՐՄԵՆՈԻՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ

$
0
0

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Էկոնոմիկայի  նախարար Կարեն Ճշմարիտյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է դրամն այսպես արժեզրկվում: «Սա տնտեսական իրավիճակի արդյունք չէ»- ասաց Ճշմարիտյանը:

Իսկ թե ինչ սպեկուլյացիայի արդյունք է դրամի այսպիսի արժեզրկումը, նախարարը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ դրամ-դոլար այս փոխհարաբերությունը կկարգավորվի ԿԲ-ի ունեցած գործիքներով:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

"ՄԱՔՍԱՅԻՆ ԲԼՈԿԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԻ"

$
0
0

"ՄԱՔՍԱՅԻՆ ԲԼՈԿԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԻ"

"ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված, բնական է, որ որոշակի առումով այսպես ասած մեր ներազագային օրենսդրությունը պետք է որոշակի փոփոխության ենթարկվի` հատկապես մաքսային բլոկի օրենսդրությունը",- մեզ հետ զրույցում անդրադառնալով ԵՏՄ-ի ազդեցությանը իրավական ոլորտի վրա, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձանաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ:

- Եվ այն հիմնական նախագծերը` պայմանագրից հետո որոշակի փոփոխության կենթարկվեն, ելնելով նաեւ սահմանադրության տրամաբանությունից, որ միջազգային իրավական ակտերը, այսինքն պայմանագրերը, համաձայնագրերը կարող են վավերացվել եթե այն չի հակասում մեր հանրապետության սահմանադրությանը: Իսկ արդեն իսկ ուժի մեջ մտնելուց հետո, այն օրենքները ենթաօրենսդրական ակտերը, որոնք կհակասեն միջազգային պայմանագրերին, ապա գործում է միջազգային պայմանագրի դրույթները: Հետեւաբար, այս սկզբունքից ելնելով, կարծում եմ վավերացումից հետո կարելի կանխատեսել, որ մաքսային բլոկի օրենսդրությունը փոփոխության կենթարկվի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

ԹՈՒՐԻՆԻ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ «ՀԱՅԿ.ՓԱԽՈՒՍՏ»-Ը ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ»

$
0
0

ԹՈՒՐԻՆԻ 33-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ «ՀԱՅԿ.ՓԱԽՈՒՍՏ»-Ը  ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ»  ՄՐՑԱՆԱԿԻՆ


Նոյեմբերի 21-29-ը Իտալիայում տեղի է ունեցել Թուրինի 33-րդ միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնին մասնակցել է Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» վավերագրական հեղինակային կինոշարքի առաջին ֆիլմը`«Հայկ.փախուստ»-ը, որն արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի գլխավոր մրցանակին: Մրցույթին մասնակցել են 10 ֆիլմ`ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Սինգապուրից, Բելգիայից,Սիրիայից եւ Հայաստանից: Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի խոսքով`ֆիլմը հայ ժողովրդին անհանգստացնող խնդիրների մասին է, որը սկզբնական շրջանում հանդիսատեսի կողմից դժվար է ընկալվել.«Շատ դժվար է 25 տարի նկարահանել ֆիլմ, 25 տարի պահպանել ուշիմությունը: Սա վերին ֆիլմը չի լինելու, կլինի չորս ֆիլմ եւ չորս տարբեր մարդիկ: Երկրորդ ֆիլմի հերոսը Լեւոնն է, երրորդը`նկարիչ Վահանը  եւ վերջինը` Ռուբեն Հախվերդյանը: Սրանք այնպիսի մարդիկ են, որոնց 25 տարի հետեւել ենք եւ գնացել նրանց հետեւից աշխարհի տարբեր անկյուններ»,-նշեց ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ եւ ավելացրեց, որ բացի Իտալիայում շահած գլխավոր մրցանակից, Ֆիլմը ստացել է եւս երեք մրցանակ`Երկուսը «Հայակ»-ում, իսկ մեկը`Կոսովոյում:  Թուրինում գլխավոր մրցանակը շահելուց զատ, ռեժիսորը պարգեւատրվել է նաեւ 5 հազար եվրոյով: Ինչպես ռեժիսորն է ասում, մրցանակը ստանալուց հետո այնքան է ոգեւորվել, որ մոռացել է գումարը վերցնել`այն շուտով կփոխանցեն ռեժիսորին:

Ըստ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի` Հարություն Խաչատրյանի ֆիլմաշարը սկսվել է «Չվող թռչուններ» ֆիլմով.«Այդ ժամանակ էր, որ Հ. Խաչատրյանը նկարահանեց ֆիլմ դատարկվող Հայաստանի մասին: Տարբեր մասնագիտության տեր անձինք հեռանում էին հայրենիքից, ահա այս մարդկանց ճակատագրով սկսեց հետաքրքրվել ռեժիսորը: Միայն այն չափորոշիչը, որ Իտալիայից ինձ զանգահարում են եւ խնդրում թույլ տալ Խաչատրյանի ֆիլմերը ցուցադրել այնտեղի ուսանողներին, որպես դասագրքային թեմա»,-փաստեց ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

«Հայկ.փախուստ» ֆիլմը պատմում է կրթությամբ թատերական ռեժիսորի մասին, ով ինչ-ինչ պատճառներով թողնելով հայրենիքը`ապրել ու աշխատել է այլ երկրում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Շվեյցարիայի Նյոն քաղաքի «vision du Reel» կինոփառատոնում`ապրիլի 30-ին: Մինչ օրս ֆիլմը մասնակցել է շուրջ 10 միջազգային կինոփառատոնների:

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» կինոշարքի երկրորդ ֆիլմը`«Լեւոն. Փակուղի» կամ «Գրին քարտ» աշխատանքային վերնագրերով`նվիրված է Լեւոն անունով մի ինժեների, որը մոնտաժի փուլում է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԶԱՊԻ ԳՈՐԾՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՉԵԽԻԱՅԻՑ ՈՒՂԱՐԿՎԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԸ

$
0
0

ԶԱՊԻ ԳՈՐԾՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՉԵԽԻԱՅԻՑ ՈՒՂԱՐԿՎԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԸ

"Օրենքով գող" Անդրանիկ Սողոյանի կալանքի որոշումը բողոքարկվել է`պահանջով, որ բեկանեն Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Հիմա սպասում ենք, որպեսզի Չեխիայից ուղարկվի քրեական գործի նյութերը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց օրենքով գող Անդրանի Սողոյանի փաստաբան ՎԱՀԱԳՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Viewing all 18713 articles
Browse latest View live