ԱՐԱՄԵԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ ՍԱՐԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՉԷ
Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություն տարածվեց, որ ԱՐԱՄԵ-ԱՆՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ աստղային զույգը նշանվել է: Արամեի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը հաստատել է, որ Արամեն ու Աննան նշանվել են: Ըստ երգչի պրոդյուսերի.<<Իրականում եղել է հավաքույթ` նեղ ընտանեկան միջավայրում, որը դժվար թե կարելի է նշանդրեք անվանել: Բայց, քանի որ, այդ թեման այսքան մեծ հնչեղություն ստացավ, մենք հաստատում ենք որ, Արամեն ու Աննան նշանվել են >>:
Այստեղից էլ արդեն կարելի է եզրակացնել, որ Արամե-Աննա աստղային զույգի հարսանիքն էլ սարերի ետեւում չէ:
ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ