Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԷՊՈՍ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՈՒ ՍԱՄՎԵԼԻ ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

$
0
0

ԷՊՈՍ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՈՒ ՍԱՄՎԵԼԻ ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու աստվածապաշտ ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆՆ իր բան ու գործը թողած` ընտրությունների այս թեժ ընթացքում, ընկել էր Խաչիկի ու Սամվելի մասին կենսագրական ներկայացնելով:


Սեդրակյանն  անդրադարձավ մի շարք հարցերի, որոնցից մեկն էր նաեւ շրջանառության մեջ գտնվող  այն լուրը, որ թեկնածուն իր ‘’Վոլվո’’ մակնիշի մեքենան նվիրել է հանցագործներին: Ինչպես պարզ դարձավ էպոսագետնն ինքն իր ‘’Վոլվոն’’ ոչ թե նվիրել, այլ վաճառել է նրանցից մեկին: Նրա խոսքով` կալանավորվածներից մեկը ‘’կաֆելչիկ’’ է: ‘’Երբ Եղվարդի իմ ամառանոցն էր վերանորգում, իրենց տաքսի էր պետք: Տաքսիստ են գտել: Բայց մամուլում գրածից պարզվեց, որ կաֆելչիկը վարորդ է ունեցել: Հետո այդ տաքսին վթարվեց, մեքենա էր պետք եւ իմ մեքենան վաճառել եմ իրեն: Պայմանը եղել է ամիսը 5 հարյուր դոլար: Երեք ամսվանը տվել են: Դա փաստաթղթերով ձեւակերպված չէ, քանի որ ամբողջ գումարը չեն տվել’’,- պարզաբանեց Վարդան Սեդրակյանը:


‘’Եթե գնանք Խաչիկի վարորդի տուն` խոսքը թմրամոլի մասին է, եւ փորձեք զրուցել կնոջ հետ, նա թմրանյութի ազդեցության տակ ամբողջ Քանաքեռում, բոլոր հարեւաններին հայտարարել է, թե Վարդան Սեդրակյանն ունի պատժիչ ջոկատներ եւ իրեն նշանակել է պատժիչ ջոկատների հրամանատար: ‘’Վոլվո’’-ի հետեւում էլ մի թուղթ են կպցրել: Հետո իմացա, որ դա հատուկ պատժիչ, գաղտնի ջոկատների նշանն է: Նաեւ իբր ասել եմ, որ իրեն հետո հրամանտար, նախարար եմ դարձնելու’’,- ասաց Վարդան Սեդրակյանը:


Ղուկասյանը գիտեր գրեթե ամեն ինչ ձերբակալվածների մասին, երեւի թե բացի նրանց նեղ անձնական հարցերից. ‘’Մեկը, որ թմրամոլ է, արդեն դրանով ամեն ինչ ասված է: Ինչ վերաբերում է Սամվելին, նրա ավագ եղբայրը գտնվում է բանտում: Դեռ դատավճիռը չի եղել, բայց ըստ մեղադրանքի, հարուստ մարդու տուն է թալանել: Նույնիսկ մտածում եմ, որ այդ խումբն էլ եմ ես կազմակերպել: Ուզում եմ ասել, որ այս մարդիկ սարսափելի խոցելի են եւ ինչ-ինչ խոստումների համար այս ծրագիրն են իրականացրել: Ինչպես ասում են, այս ամեն ինչը շատ ավելի ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ’’:


Ինչպես նշեց էպոսագետը. ‘’Ստացվում է, որ ես ամեն ինչ թողած, ստիպված եմ պատմել Սամվելի ու Խաչատուրի կենսագրությունը: Դա արդեն այս ընտրությունները դարձնում են անլուրջ’’:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles