Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

"ԳԵՏԱՇԵՆ" ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

$
0
0

"ԳԵՏԱՇԵՆ" ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

"Գետաշեն հայրենակցական-բարեգործական միավորում" հասարակական կազմակերպության վարչությունը, փետրվարի 3-ի իր արտահերթ նիստում, քննարկելով ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրված նախագահի թեկնածուներին սատարելու հարցը եւ նշելով, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանն այն արժանավոր թեկնածուն է, ով իր հսկայական ներդրումն ունենալով Արցախի ազատագրման հարցում եւ, ըստ ամենայնի, պատկերացնելով Ադրբեջանի կողմից բռնազավթված Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի գյուղերի եւ նրա բնակչության հիմնախնդիրները, նախագահ դառնալուց հետո եւս միջազգային տարբեր ատյաններում ու դիվանագիտական շրջանակներում (ԵԱՀԿ Մինսկի խումբ եւ այլն), որպես Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարեւորագույն նախապայման, կառաջադրի նաեւ Գետաշենի ենթաշրջանի տարածքների վերադարձման եւ նրա ազգաբնակչության հետագա ճակատագրի հարցը, ՈՐՈՇՈՒՄ Է.
1. ՀՀ նախագահական ընտրություններում իր ձայնը տալ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
2. Կոչով դիմել Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող բոլոր գետաշենցիներին եւ համակիրներին` միանալ իրենց նախաձեռնությանը:


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles