ՄԱԿԵՅԱՆԸ ՉԻ ԴԱՌՆԱ ՀԱԿ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
Աշխարհն` աշխարհով, ՀԱԿ-ն էլ իր նոր ու ինչպես միշտ փուչիկային ծրագրերով: Չափից դուրս բարձր խոսքեր, գոռոց-գոչոցներ, Օպերայի տարածքում վրաններ, վերջին հաշվով հանրահավաքի մասնակիցներին գիշերով բաժանվող քյաբաբներ, ցերեկներն էլ շալախո եւ այլն: Այսքանից բացի Հայ ազգային կոնգրեսն ավել ոչինչ չի կարող անել, անգամ եթե շատ ցանկանա: Չնայած, այսօրվա դրությամբ ՀԱԿ-ը փորձում է կուսակցություն դառնալ, միեւնույն ժամանակ հասկանալով, որ այդ թեման ամբողջովին աբսուրդի դասակարգից է: Պետք է հիշել, որ ՀԱԿ-ի ներսում գտնվում են կուսակցություններ, որոնք քչից-շատից ունեն անցած ճանապարհ ու կենսագրություն: ՀԱԿ կուսակցությանը չմիանալու հետ կապված փորձեցինք զրուցել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ հետ, ինչպես նկատեց Մակեյանը. «Մենք 19 տավա կենսագրություն ունեցող, պատմություն ոնեցող կուսակցություն ենք, ինչո՞ւ պետք է մի տեղ անդամագրվենք, որի ապագան դեռ տեսանելի չէ»: Գաղափարի ու հատկապես Լյովիկ Զուրաբյանի առաջնորդության մասին Մակեյանը չցանկացավ զրուցել:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ