ԴԱՇՆԱԿՑԱԿԱ՛Ն, ԼՌՈՒԹՅԱՆԸ ԵՂԻ՛Ր ՊԱՏՐԱՍՏ
Նախագահական ընտրություններում, ինչպես պարզ դարձավ մասնակցություն են ունենալու մեծ թվով կուսակցություններ, անգամ նրանք, որոնք թեկնածու չունեն: Թեկուզ հանձնաժողովների անդամներ կամ դիտորդներ ունենալով: Թե արդյոք ՀՅԴ-ն ունենալու է ներկայացուցիչներ ընտրատեղամասերում` փորձեցինք ճշտել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության մի շարք ներկայացուցիչներից, սակայն վերջիներս կարծես պատասխան տալու թույլտվություն չստացած աշակերտի պես մեկը մյուսի ետեւից նշում էին` տեղյակ չենք, զանգահարեք Գերագույն մարմին: Դե իսկ կապվելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ չգիտես ինչու հայտնվեցինք «սիրային» դաշտում: Այնուամենայնիվ վերադարձնելով Վարդանյանին իրական կյանք, իսկ ավելի կոնկրետ լրատվական դաշտ, փորձեցինք մեկնաբանություն ստանալ, սակայն, դա անհնարին եղավ:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ