ՙԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ ՏԱՊԱԼՄԱՆԴ՚

-Ժամանակին Վահրամ Փափազյանն ասել է. ՙԵթե ուզում եք լավ հանդիսատես տեսնել, գնացեք Գյումրի՚: Եվ մենք համոզվեցինք դրանում, ապշեցինք հյուրընկալությամբ: ՙ100 տարի անց՚-ը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ եթե Ցեղասպանության հարցը իր լուծումը չստանա, շարունակվելու է եւս մի 100 տարի: Պերճ Զեյթունցյանը կարողացել է քաղաքակիրթ ճանապարհ ընտրել` դիմելով թուրքերին. ՙԴո°ւք ինչ-որ եզրեր գտեք, լուծեք ձեր պրոբլեմը. հիմա դա արդեն ձեզ համար ավելի բարդ, դժվար պրոբլեմ է, քան հայերի համար՚: