Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՙՆԻԿՈԼ ՋԱՆ, ՀԻՄԱ ՄԻ ԽՈՍԱ, ՈՐ ՀԵՏՈ ՏԺՑՆԵՍ՚

$
0
0

ՙՆԻԿՈԼ ՋԱՆ, ՀԻՄԱ ՄԻ ԽՈՍԱ, ՈՐ ՀԵՏՈ ՏԺՑՆԵՍ՚

Այո, Ազատության հրապարակը կրկին լի է յուրահատուկ դեմքերով ու դեպքերով` էլ սատանիստ, էլ համասեռամոլ, էլ ՙռայոններից եկած՚, լրագրողներին բաճկոնակով ապտակող ՙժողովրդավար՚ ագրեսոր:
Երեկ մինչ ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահը հանդիպում էր ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի հետ, առիթից օգտվում ու հայտնի պոչիկով սատանիստ Բայանդուր Պողոսյանի հետ էր ՙպաչպչվում՚ ԱԺ ՀԱԿ (դեռեւս ՀԱԿ) պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ զբաղեցնում հանրության ուշադրությունը, մինչեւ հրապարակ կվերադառնար ՙհեղափոխական՚ Ր. Հովհաննիսյանը: Իսկ նրան ոգեւորում էին ՀԱԿ-ի ցույցերին կարոտած պարապ տատիկները. ՙՆիկոլ ջան, հիմա քիչ խոսա, որ հետո տժցնես՚: Սակայն, հավաքված հանրության ախորժակին քացախ` Ր.Հովհաննիսյանի փոխարեն եկավ կինը` Արմինե Հովհաննիսյանն ու Ր. Հովհաննիսյանի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը, ովքեր ներողություն խնդրեցին, քանի որ ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահն առավել կարեւոր մարդկանց հետ (հավանաբար արտասահմանյան շեֆերի) կոնսուլտացիաների պետք է գնար: Արդեն իսկ ՙՐաֆֆու Հայաստանից՚ հիասթափված հանրությունը սոված-ծարավ ստիպված էր սպասել մինչեւ ժամը 18:00: Եկավ ժամն, ու չեկավ Րաֆֆին, եւ հենց այստեղ էլ սկսվեց հակադեմոկրատական լեզվակռիվը: Ինչպես միշտ, ՙկուժն ու կուլան՚ թափվեց ՙԺառանգություն՚ կուսակցության գլխավոր քարտուղար, կնիքների ՙմասնագետ՚ Ստյոպա Սաֆարյանի գլխին: Հանրահավաքի երիտասարդ մասնակիցներից մի քանիսը ցանկանում էին հասկանալ, թե ինչով է պայմանավորված Րաֆֆի Հովհաննիսյանի կոչերն ընդդեմ իշխանության ու հակառակ դրան, հանդիպումը գործող նախագահի հետ:
- Ժողովուրդն ի±նչ գիտի` Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ ինչ է խոսել,- ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշեց Ս.ՍԱՖԱՐՅԱՆԸ եւ հավելեց.- Կարող է Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը բերում է նախագահականի բանալիները: Ինչն են քննադատում, ի±նչն են քննարկում: Րաֆֆի Հովհաննիսյանը կգա ու անձամբ կասի, թե ինչ են խոսել: Հանդիպման մանրամասների վերաբերյալ նա հայտարարություն կանի վաղը ժամը 17:00-ին: Իսկ այսօր իր դիվանագիտական հանդիպումների ավարտից հետո չի բացառվում, որ կգա այստեղ, կզբոսնի ժողովրդի հետ, ինչպես դա արել է երեկ երեկոյան, գիշերը եւ լուսադեմին:
- Պարոն Սաֆարյան, արդյո±ք ճիշտ էր իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելը:
- Ի±նչ եք պատկերացնում, երկրում փակուղի± ստեղծեր, որը հիմա է ստեղծվել, այն էլ իշխանության ձեւավորման շուրջ: Եթե Դուք գտնում եք, որ այն պետք է խորացվի, դա Ձեր կարծիքն է: Այստեղ կանգնած ժողովուրդը ցանկանում է, որ փակուղու խնդիրը լուծվի, ու ճանաչվի ժողովրդի հաղթանակը: Թե այդ հաղթանակի համար ինչ քայլեր են ձեռնարկվում` հաղորդակցության խողովակներ են բաց պահվում իշխանության հետ, թե ուղղակի թեկնածուներից մեկը այս հարթակից է վիրավորում մյուսին, մյուսն էլ իր նստավայրից է վիրավորում, ու թշնամանքի մթնոլորտը այսպիսիով խորանում է, չեմ կարծում, որ դա ճիշտ լուծում է: Իմ պատկերացմամբ, այս փուլում ընդդիմությունը ու ընդհանրապես ժողովուրդը պետք է անի այն, ինչը նախկինում չի արել եւ չանի այն, ինչը սխալ է արել:
- Մի±թե գործող նախագահի հետ հանդիպելով` Ր.Հովհաննիսյանը ձեռքից բաց չթողեց իշխանափոխության հնարավորությունը:
- Գիտեք, Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը շատերը չհասկացան քարոզարշավի ընթացքում` հեգնեցին, ծիծաղեցին, բայց հետո տեսան, որ մի բարեւով այսքան մարդ ուղղակի հնարավոր չէր հավաքել: Եթե այլ քաղաքական ուժեր չեն հասկանում Հովհաննիսյանի վարքագիծը ու չունեն բացատրություն, ապա չի նշանակում, որ դրա բացատրությունը այն է, որ վերջինս գործարքի կամ այլ խնդիր է լուծում: Նրանք, ում համար Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերն անհասկանալի են, թող մնան նույն կարծիքին: Համենայնդեպս, այսքան ժողովուրդ վստահել է նրան ու իր քվեն տվել:
- Իսկ ինչո±վ կբացատրեք այն փաստը, որ, թեպետ Ր.Հովհաննիսյանը հանրային քննարկման էր կանչում Սերժ Սարգսյանին, սակայն նրա հետ հանդիպման ժամանակ հենց ինքը չցանկացավ, որ լրագրողներ ներկա լինեն:
- Դա էլ իր իրավունքն ու որոշումն է...
Ի դեպ, ուշացումով ժամանեց ՙամենադեմոկրատ՚ ու ՙամենաժպտերես՚ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ եւս մեկ օր սպասելու հորդորով հանդես եկավ: Չմոռանանք նշել, որ հանրահավաքի ավարտին, հավանաբար Ն.Փաշինյանի հետ ողջագուրվելու համար ՙԺառանգության՚ կողմից ՙպատժվեց՚ սատանիստ Բայանդուրը, ում բաժին ընկավ արեւածաղկի չրթած կեղեւներից ավելով մաքրել Ազատության հրապարակի ողջ բեմահարթակը:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles