ՙՄԻ° ԴԱՏԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵՍ՚
Այն ընթացքում, երբ ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինքի դեմ բողոքում էր ոստիկանությանը, թե իբր վերջիններս իրենց թռուցիկները փակցնում են քաղաքապետի որոշմամբ չնախատեսված տեղերում, նույն ժամանակ այդ արգելված տեղերում կարելի էր տեսնել հենց իր եւ մյուս նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի կարգախոսներով փայլող պաստառները:
ՙԻրավունքը՚ նկատել եւ լուսանկարել էր Ավ. Իսահակյան արձանի շրջակայքում գտնվող էլեկտրասյուների եւ Չեխովի անվան դպրոցի հարակից էլեկտրասյուների վրա փակցված ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Սեդրակյանի նախընտրական պաստառները: Այս փաստով մենք դիմել էինք քաղաքապետարան, թե արդյո±ք հետեւողական են եւ դիմե±լ են համապատասխան մարմիններին, որպեսզի քաղաքապետի որոշմամբ չնախատեսված տեղում փակցված պաստառների հեղինակները պատժվեն: Հարցին ի պատասխան` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացնում են. ՙՁեր բարձրացրած հարցի վերաբերյալ աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության կողմից տրվել է ընթացք` հետեւողական հսկողություն իրականացնելու նպատակով: Ինչ վերաբերում է Ձեր նշած վայրում փակցված պաստառներին, ապա տրվել է համապատասխան հանձնարարական դրանք վերացնելու համար՚:
Մեզ մնում է միայն իր կողքին սատանիստ ակտիվիստ ունեցող Ր.Հովհաննիսյանին քրիստոնեաբար հիշեցնել. ՙՄի° դատիր, որ չդատվես՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ