Ընտրությունների վերաբերյալ երեք միֆերը, որոնք օդ ցնդեցին
Հայկ Բաբուխանյանը նշեց, որ այս ընտրություններից առաջ երեք միֆ կար, որոնք այժմ օդ ցնդեցին: Առաջին միֆն այն էր, թե իբր չկա մրցակցություն և իբր հիմնական կուսակցությունները չեն մասնակցում: Երկրորդ միֆը ժողովրդի անտարբերությունն էր, իսկ երրորդ միֆն այն էր, թե իբր Հայաստանում ձևավորվել էր վախի մթնոլորտ։ Իրականում բոլոր պառլամենտական ուժերը մասնակցել են ընտրություններին` կամ իրենց թեկնածուներով, կամ ընտրական հանձնաժողովներում:Ընտրողների ակտիվությունը նույնն էր, ինչ նախորդ ընտրություններում:
«Առաջին անգամ է որ Հայաստանում այս կարգի օրինականություն դրսևորվեց: Որևէ քաղաքացու նկատմամբ որևէ ճնշում չի եղել»,- ասաց նա և նշեց, որ այս ընտրությունների առանձնահատկություններից մեկը հանդուրժողականությունն է: Ըստ նրա՝ ընտրություններում հաղթեց ազգային պահպանողական գաղափարախոսությունը։
Հարցին, թե ինչպես եք գնահատում, թե ամեն ինչ լավ է, երբ Ազատության հրապարակում ժողովուրդը դժգոհում է կեղծված ընտրություններից, Հայկ Բաբուխանյանը պատասխանեց.«Դա նույնպես ժողովրդավարության դրևսորում է, մարդիկ կան, որոնք դժգոհում են, որ իրենց թեկնածուն չի ընտրվել եվ ազատ են իրենց այդ կարծիքը արտահայտելու մեջ: Լուրջ փաստարկված բողոքներ չեն եղել»,-ասաց նա: