Հայաստանում ունենք ընտրողների տարբեր շերտեր
Այսօր "Տեսակետ" մամուլի ակումբում ՍԻՄ նախագահ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ասուլիսի սկզբում մեկ անգամ եւս բոլորին շնորհավորելով փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների առթիվ եւ ամփոփելով այն, պատասխանեց հարցերին.
- Պարոն Բաբուխանյան, Վանաձորում, որտեղ Սերժ Սարգսյանը պարտվեց, Վանաձորի քաղաքապետը դա բնորոշում է, որ մարդիկ անգիտակից են եղել: Դուք է՞լ եք այդպես կարծում, որ միայն անգիտակից մարդիկ կարող են չքվեարկել Սերժ Սարգսյանի օգտին:
- Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում ունենք ընտրողների տարբեր շերտեր: Մի շերտը դա այն մարդիկ են, ովքեր իսկապես ուզում են, որ Հայաստանը գնա Վրաստանի ճանապարհով` դուրս մղի Ռուսաստանն այստեղից, հանի ռուսական բազան, որի տեղը բերի ամերիկացիներին ու թուրքերին եւ հանձնի Արցախը Ադրբեջանին: Այո, կան նման մարդիկ, ովքեր գիտակցաբար թշնամություն են անում Հայաստանի հանդեպ եւ, բնականաբար, իրենք իրենց ձայնը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ իր ծրագիրը հենց դա էր, նա չի էլ թաքցնում: Կան մարդիկ, ովքեր ուզում են, որ Հայաստանում այլեւս չլինի ազգային ինքնություն` տարածեն գեյ-ակումբներ, գեյ-շքերթներ անցկացնեն կամ որպեսզի ավանդական ընտանիքներ գոյություն չունենան, որի փոխարեն կարմիր խնձոր են թաղում եւ այլն, որոնք եւս ընտրում են Րաֆֆի Հովհաննիսյանին, ում մեջ տեսնում են իրենց առաջնորդին եւ գնում գիտակցաբար իրենց ձայնը տալու: Եվ կա երրորդ շերտը մարդկանց, ովքեր դառնություն ունեն անարդարությունից, շփվել են ինչ-որ չինովնիկի հետ, ով իրենից կաշառք է պահանջել, կամ իր կյանքը պարզապես չի դասավորվել եւ նա գործազուրկ է, այսինքն` կա դառնություն այս մարդկանց մեջ, որ նրանք, չգիտակցելով, որ իր ձայնը ինչ գաղափարախոսության է տալիս, ինչպիսի ծրագրի է տալիս, ինչպիսի զարգացման է տալիս, նա տալիս է ընդդեմ իշխանության, որպեսզի մի բան փոխի իր կյանքում, բայց նույնիսկ այդ դեպքում նա չգիտի, թե ինչ կփոխվի: Շատ անգամ զրուցելով մարդկանց հետ ասում են, որ վիճակը վատ է, ես եւս ընդդունում եմ, որ մեր երկրում սոցիալ-տնտեսական վիճակը վատ է եւ անհրաժեշտ է փոփոխություն...:
- Չե՞ք կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանին եւս մի քանի ուժեր միանալով կլինի իշխանափոխություն:
- Կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ ոք չի միացել...
- Շիրակում եւս գործող նախագահը պարտվեց: Ձեր կարծիքով, այդ մարդիկ լիբերալ գաղափարներ կրողներ են, թե պարզապես հարցը զուտ սոցիալական է եւ դժգոհ են իշխանությունների վարած քաղաքակնությունից:
- Միացյալ նահանգները, եվրոպական մի շարք երկրներից Հայաստան են ներմուծվում հսկայական գումարներ տարբեր հկ-ների միջոցով, տարբեր աղանդների ու ծրագրերի միջոցով: Դուք չեք տեսնի, որ այդ գումարներով գործարաններ կառուցվեն: Դուք կարող եք հարց տալ, բա ո՞ւր են գնում այդ գումարները, դրանք հսկայական հարյուր միլիոնավոր դոլարներ են: Այդ գումարները տասնամյակներ շարունակ գնում են այն բազայի ստեղծմանը , որ այդ լիբերալ գաղափարախոսության հենարանն է Հայաստանում: Դա բազմաթիվ հկ-ներն են, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի վնաս հասցվի Հայստանի իմիջին,որոնք փորձում են ձվի մեջ մազ գտնել: Դա բազմաթիվ տոտալիտար աղանդներն են, որոնք փորձում են քայքայել հայ ազգի ինքնությունը առաքելական եկեղեցու դեմ գործողություններ են կատարում, փորձում են հայ ազգը պառակտել: Դա տարբեր տիպի կուսակցություններն են, ովքեր ունեն ակնհայտ հակահայկական ծրագրեր, այդ թվում Րաֆֆի Հովհաննիսյանը: Ձեզ մոտ հարց չի առաջանում, երկու ամիս առաջ պարոն Հովհաննիսյանը չուներ 8 մլն գրավ դնելու համար եւ դրամահավաք էր սկսել: Երկու ամիս անց նա ունեցավ այդ ութ միլիոնը, կազմակերպեց ամենաթանկ նախընտրական քարոզարշավը, իսկ այսօր էլ ինֆորմացիա կա, որ մարդկանց ինչ-որ գումարներ է տրամադրում, որպեսզի մարդիկ արտահայտեն որոշակի բողոքներ: Այնպես որ, այդ մարդիկ կան, որոնց թիվը հասնում է 200-250 հազար է, դրանք աղանդավորներն են, իսկ 50 հազարը հկ-ներն են, որոնք ֆինանսավորվում են արեւմուտքից, որոնք վերջին օրը ստացան հրաման: Դուք գիտեք, որ ձայների մի մասը Բագրատյանինն էր, Հայրիկյանինը` ով ազգային լիբերալ է, նրանք ունեին 5ական տոկոս ձայներ եւ եղավ հրաման, որ այդ բոլոր ձայները ուղորդվեն մեկ թեկնածուի եւ այն եղավ տարբեր դեսպանատներից, ովքեր փորձում էին խառնվել մեր ներքին գործընթացներին: Այո, կան նաեւ մարդիկ, ովքեր ասում են, որ ուզում են լինեն գեյ-կլուբներ Հայստանում, բա էլ ում պետք է ձայն տային իրենք, եթե ոչ Րաֆֆի Հովհաննիսյանին:
- Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է գեյ-կլուբնե՞ր բացել:
- Նա նա գնաց Ծոմակ կոչեցյալ տականքի միասեռականների որջը, որպեսզի աջակցի նրանց ու այն շարունակի գործել ու տարածել այդ ախտը: Իսկ տասը տարի առաջ մենք չէինք կարող պատկերացնել, որ նման թեկնածու կարող ենք ունենալ: