Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Քաղաքական տիղմի շուրջպարը

$
0
0

Քաղաքական տիղմի շուրջպարը

Բոլոր պարերը պարել էինք` մնացել էր մարած մարքսիստի պարը, որը վաղուց դուրս էր գրվել որպես քաղաքական թափոն եւ լավագույն դեպքում ներկայանում է քաղաքականամերձ ծաղրածուի դերում:

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը վերջին երկու նախագահական ընտրություններում հետաքրքիր երազներ է տեսելՀայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը վերջին երկու նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի մասին հետաքրքիր երազներ է տեսել եւ վստահ է, որ առաջին երազի պես, երկրորդն էլ իրականանալու է: Այս մասին նա ասաց այսօր` փետրվարի 22-ին, մամուլի ասուլիսում:

Մարքսիստը պատմեց, որ 2008թ-ի նախագահական ընտրությունների նախօրյակին երազ է տեսել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ընկած է եւ ինքը որպես բժիշկ շտապել է օգնության: «Նայում եմ, բիբերը ռեակցիա չկա, պուլս չկա: Թիկնապահներին հրավիրում եմ ներս եւ ասում տարեք` չկա: Ուրեմն ոտքերը առաջ` գլուխը հետ տարան շքամուտքից դուրս: Առավոտը վեր կացա ասեցի. «Ֆսյո, հալեպցի Լեւոնը չկա` չընտրվեց»,- պատմեց Դավիթ Հակոբյանն ու հավելեց, որ այս ընտրությունների ժամանակ նույն օրը հետաքրքիր զուգադիպությամբ, փետրվարի 17-ին մեկ այլ երազ է տեսնում. Իբր իշխանությունն իրեն, վերջապես, մանդատ է տվել եւ արդեն մտել է ԱԺ: «Ընտրության հաջորդ օրն էլ, երբ արդեն Սերժ Ազատիչին ընտրել են, մի ահավոր երազ էլ տեսա: Սարգսյան Վազգենին, որ կյանքում ոչ բարեւած, ոչ տեսած չկամ, երազումս գալիս է նրա ուրվականը քրտնաթաթախ եւ ձեռքով սկսում է  ինձ հանդիմանել` խրատներ տալ: Թե ինչ էր ասում, ես էլ չէի հասկանում: Հաջորդ օրը, որ վեր կացա ասացի. «Կնիկ, ֆսյո, Ազատիչն ընկավ, իշխանությունը փուլ եկավ: Այնպես, որ կարծում եմ իմ երազները կատարվում է»,-ամփոփեց նա:

Եւ այդ անկապ դեմքը իրեն թույլ է տալիս խոսել, որ իբր երկրի նախագահը “տանուլ է տվել պրեֆերանսի պարտիան”: Քաղաքական այդ գաճաճը իրեն թույլ է տալիս վիրավորանքներ եւ անվանարկումներ շռայլել: Ակնհայտորեն չկարողանալով տրամաբանական մտքեր արտահայտել` հայերենից անցնում է ռուսերենի եւ հակառակը` ընթացքում «նորամուծություններ» անելով հայերենի մեջ:

Թեպետ պետք չէ զարմանալ, որ, եթե Րաֆֆիի նման փուչ գործիչները դուրս են եկել գլխավոր ասպարեզ, ապա ամբողջ քաղաքական տիղմը` ի դեմս մարքսիստի, Արկադի Վարդանյանի, ամենուր գետնին հայտնվող Գասպարիի, սատանիստների, եւ կիսախելառ այլ <<գործիչների>>  բարձրանում են ջրի երես:


Զ. Սարգսյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles