Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

"H1N1"-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԴԵՊՔ

$
0
0

"H1N1"-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԴԵՊՔ


Վերջին շրջանում "խոզի գրիպ" կոչվածը խուճապ է առաջացրել հասարակության մեջ: Գրեթե ամեն օր շրջանառության մեջ են առնվում տեղեկություններ, թե իբր մահացության դեպքերը գնալով շատանում են: Օրինակ` երեկ խոսակցություններ էին պտտվում, որ "Էրեբունի" բժշկական կենտրոնում մահացության եւս երկու դեպք է գրանցվել: Տեղեկությունը ճշտելու համար խոսեցինք բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ ՀԱՍՄԻԿ ՍԱՀԻՅԱՆԻ հետ, սակայն ինչպես պարզ դարձավ. "Այսօր "խոզի գրիպի" հետ կապված մահ չենք ունեցել: Մահացության այլ դեպքեր են գրանցվել, սակայն որոնք այսպես կոչվող խոզի գրիպի հետ կապված չեն եղել: Անցյալ տարվա համեմատ, մեր բժշկական կենտրոնում տվյալ վարակի աճ չի գրանցվել: Դեպքերը քանակապես ավելի քիչ են: Թե խոզի գրիպով, այսինքն "H1N1"-ով քանի հիվանդ ունենք ներկա դրությամբ, չեմ կարող ասել: Տվյալ հիվանդությունը արտահայտվում է հետեւյալ նախանշաններով` շնչարգելություն, հեւոց, բարձր ջերմություն, լեյկոցիտների քանակի անկում":
Դե, իսկ Առողջապահության նախարարության վարակիչ ու ոչ վարակիչ բաժնի համաճարակաբան ԼԻԱՆԱ ԹՈՐՈՍՅԱՆՆ "Իրավունքի" այն հարցին, թե հանրապետությունում այս տարի քանի մահացու դեպք է գրանցվել "H1N1"-ից ու սովորական գրիպից, վերջինս նշեց. "Այս տարի ունեցել ենք երկու դեպք, որի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է արել, անցյալ տարի մահացության դեպք չի գրանցվել: Վերջին դեպքերը արձանագրվել են 2009 թվականին: Այն ժամանակ դա դեռ նոր հիվանդություն էր, որը ուսումնասիրման փուլում էր ու կոչվում էր "Պանդեմիա": Մինչ գիտնականները պարզաբանում էին, թե նրա բաղադրության մեջ, պայմանականորեն ինչեր կան, դա դիտարկեցին, որպես խոզի գրիպ, որը իր մեջ պարունակում էր նաեւ խոզի գրիպի որոշակի հարուցիչներ: Արդեն 2010 թվականից այն դասվում է հասարակ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին: Այս տարի "H1N1"-ի հետ կապված գրանցվել է երկու դեպք: Հիվանդներից մեկը բժշկական օգնության դիմել է, երբ նրա վիճակը բավական ծանր էր, կար` շնչառական անբավարարություն, իսկ մյուսի` հղի կնոջ մոտ նկատվել են նաեւ ուղեկցող այլ հիվանդություններ: Հղիությունը նպաստել է, որ այն նպաստի որոշակի խնդիրների առաջացմանը":


ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles