Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՄԱՀԱՑՈՒ ՍԵՐԸ

$
0
0

ՄԱՀԱՑՈՒ ՍԵՐԸ

Փետրվարի 25-ին հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 25-ամյա երիտասարդը "տուռնիկից" կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Թե ինչն է երիտասարդին մղել այդ քայլին, փորձեցինք քիչ թե շատ տեղեկանալ իրեն ճանաչող, տարեկից ընկերներից, ովքեր մեզ պատմեցին հետեւյալը.
- Մեր ընկերը վերջին շրջանում ընկղմված էր համակարգչի մեջ: Գիշեր-ցերեկ ինչ-որ մեկի հետ գրվում էր: Երբ հարցնում էինք` ում հետ է գրվում, ասում էր. "Հլը բան չկա ասելու": Չենք կարող ասել, թե ինչն է նրան այդ քայլին տարել: Մեզ համար այնքանով է այս ամեն ինչը զարմանալի, որ նա շատ հավասարակշռված անձնավորություն էր, չենք պատկերացնում ի՞նչ պետք է լիներ, որ նրան ինքնասպանության հասցներ:
Նշենք, որ Աբովյան քաղաքում  երիտասարդի ինքնասպանության վերաբերյալ մի քանի վարկածներ են շրջանառվում, որոնցից մեկն էլ այն է, որ 25-ամյա երիտասարդի  ինքնասպանության պատճառը անպատասխան սերն է: Ըստ նույն խոսակցությունների` վերջինս սիրահարված է եղել մեկ այլ տղայի, եւ տեւական ժամանակ "Օդնոկլասնիկի" սոցիալական կայքով շփվել է վերջինիս հետ: Իսկ, երբ ցանկություն է հայտնել հանդիպել, մերժվել է, որն էլ ինքնասպանության պատճառ է հանդիսացել:  
Նշենք նաեւ, որ ըստ հավաստի աղբյուրների` քննչական մարմինը տեղում հայտնաբերել է նաեւ ինքնասպան եղածի համակարգիչը եւ պարզել է, որ ինքնասպանություն գործելուց առաջ էլ նա նամակ է գրել, որ դիմելու է այդ ծայրահեղ քայլին, սակայն պատճառը չի նշել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles