ՖԻՆՆԱԽԱՐԱՐԸ ՄԵՐԺԵՑ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՆՎԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ (18+)
Այսօր խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՀ 2015 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ առաջարկեց դուրս գալ ԱԺ դահլիճից, հանել լրագրողների առաջ իրենց կոստյումները, որպեսզի պարզվի, թե ում կոստյումն ինչ արժե, քանի որ, ըստ Ն.Փաշինյանի, նախարարի կոստյումն արժե ուսուցչի 4 տարվա աշխատավարձը: Ի պատասխան, Ն. Փաշինյանի հանվելու կոչերին, Գ. Խաչատրյանը նշեց, որ լրագրողների մոտ հանվելու ունակություններ չունի: Այո՛, ինչ-ինչ, բայց Ն.Փաշինյանի նման հայտարարությունը, ոչ մի լավ բան չի խոսում իր կողմնորոշումների մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ