ԲՀԿ-ՈՒՄ ԴԱՍ ՏՎՈՂՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Այսօր «Իրավունքը» ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից փորձեց պարզել, թե ԱԺ ոչ իշխանական ուժերի 12 կետերից առաջին հերթին որոնք պետք է նորից ուսումնասիրի ՀՀ կառավարությունը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահը հորդորել էր կառավարությանը կրկին քննարկել 12 կետերը:
ԲՀԿ պատգամավորը, հարցը լսելով, ասաց, որ այսօր իրենք չեն խոսում: Թե բացի իրենից, ԲՀԿ-ից էլ, որ պատգամավորին նկատի ուներ չխոսելու առումով, պարզ չէ: Միգուցե իր հետ միջանցքով քայլող կուսակից գործընկեր Ստեփան Մարգարյանի՞ն նկատի ուներ: Ինչեւէ, երբ հարցրեցինք, թե երբ կխոսի Միքայել Մելքումյանը, պատգամավորը մեզանից ձերբազատվելու համար մեջբերեց իր առաջնորդի խոսքերը. <<հաջորդ դասին>>:
Հ.Գ. Փաստորեն, ստացվում է, որ ԲՀԿ-ում դաս տվողները շատացել են:
Սոնա Դավթյան