Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԵՍ ՉԵՄ ԱՍԵԼ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՒԱՎՈՐԵԼ»

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԵՍ ՉԵՄ ԱՍԵԼ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼ»

 

Image may be NSFW.
Clik here to view.
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նոյեմբերի 9-ին «Էպիկենտրոն»  հաղորդման ժամանակ հայտարարեց, որ  խոսքը ոչ միայն իշխանափոխության, այլեւ միասին իշխանություն ձեւավորելու մասին է: Այսօր «Իրավունքը» Ռուբեն Հակոբյանից պարզեց միասին իշխանություն ձեւավորել ասելով ի՞նչ նկատի ունի խմբակցության ղեկավարը: Պրն Հակոբյանի խոսքով` ինքը նկատի է ունեցել  համաժողովրդական շտաբներ ձեւավորելու լուրջ փաստաթուղթը, որտեղ խոսվում է ոչ միայն իշխանափոխության մասին, այլեւ կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերում է նաեւ իշխանություն ձեւավորելուն: «Այն, ինչ ես ասել եմ, ոչ դրված է «եռյակի» օրակարգում, ոչ էլ միասնական քննարկման առարկա է եղել: Ես փորձել եմ մեկնաբանել այդ փաստաթղթի բովանդակությունը»,- մանրամասնեց Ժառանգություն խմբակցության ղեկավարը:

- Այնուամենայնիվ, պրն Հակոբյան, Դուք ո՞ր ուժերի հետ եք  պատկերացնում միասնական իշխանություն ձեւավորելը:

- Ես չեմ ասել, որ մենք պատրաստվում ենք միասնական իշխանություն ձեւավորել: Ես ասում եմ, որ փաստաթղթի տրամաբանությունը դա է ենթադրում: Բայց քննարկել, թե ում հետ ենք ուզում իշխանություն ձեւավորել, նման հարց չկա:

- ՀՀ նախագահը կառավարությանը հանձնարարել է նորից անդրադառնալ « քառյակի» կողմից ներկայացված 12 կետերին: Ձեր կարծիքով`ՀՀ կառավարությունը ո՞ր կետերին պետք է առաջնահերթություն տա:

- Ես կարծում եմ, որ քաղաքական այս խորապատկերը, որը ձեւավորվել է Հայաստանում, այդ խորապատկերի ընդհանուր տրամաբանության վրա են հնչեցվել այդ ձեւակերպումները: Եվ եթե արձագանքի անհրաժեշտություն լինի, եռյակով, ավելի ճիշտ քառյակով կքննարկենք պարոն Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը:

Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles