ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԳՈՐԾՈՒՄ Է ՕՏԱՐ
ԵՐԿՐՆԵՐԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ
Այսօր Ազգային ժողովում արտահերթ կերպով <Ժառանգությունը> հերթական անգամ բարձրացրեց Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը, չթաքցնելով, որ դա արվում է, որպեսզի խոչընդոտվի Հայաստանի Եվրասիական տնտեսական միության մեջ մտնելու հարցը: Զարուհի Փոստանջյանի աբսուրդային եւ կծկտուր մտքերի արանքում ընդգծվում էր տարածաշրջանի օտարերկրյա խաղաղապահների մուտքի պահանջը: Ինքը, Զ. Փոստանջյանը ԱԺ ամբիոնից խոստովանեց, որ օտարերկրյա դիվանագետների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում նրանց կողմից կարմիր գծի նման բարձրացվում է օտարերկրյա ուժերի տարածաշրջան մուտքի անհրաժեշտությունը՝ խաղաղապահների անվան տակ: Ըստ էության Փոստանջյանը խոստովանեց, որ գործում է օտարերկրյա դիվանագետների, մասնավորապես ամերիկացիներ եւ եվրոպացիների թելադրանքի ներքո եւ ազգային ժողովում բարձրացնում է այն հարցերը, որն իրեն թելադրվում է նրանց հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը այս տարվա սկզբի վեց ամիսները վերապատրաստում էր անցնում ԱՄՆ-ի այնպիսի մի հաստատությունում, որն ունի նաեւ ամերիկյան գործակալներ պատրաստողի համբավ: Սակայն երեւում է Փոստանջյանը վատ ուսանող է եղել եւ ԱԺ ամբիոնում կանգնած, ընկնելով էքստազի մեջ, բացահայտեց իր գործողությունները թելադրողներին: Սակայն հարց է ծագում, թե որրն է շարժառիթը կատարելո ւօտարների պահանջները: Այստեղ է, որ առաջ են գալիս բազմաթիվ հարցեր կապված Փոստանջյանի դրամական միջոցների վերաբերյալ: Մասնավորապես այդպես էլ պարզ չդարձավ, թե որտեղից են գոյանում վերջինիս ոչ այնքան համեստ ֆինանսական միջոցները: Եվ ինչպես չհիշել Հայկ Բաբուխանյանի, վերջերս նույն ԱԺ ամբիոնից հնչեցրած մեղադրանքը, որ որոշ պատգամավորներ, եւ հատկապես Զարուհի Փոստանջյանը, զբաղված են դավաճանական գործունեությամբ: Ի դեպ երեկ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջում էր ապացույցներ այն առումով, որ Փոստանջյանի գործունեությունը դավաճանական է: Կարծես թե այսօր Փոստանջյանը իր խոստովանությամբ բերեց դրա ապացույցները:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ