ՍԵՎԱԿԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ
ՉԵՆ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ ՓՈՔՐ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ
![]()
Անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրեր, տարբեր լեզուներով հրատարակություններ... այս բացառիկ նմուշները պատկանում են 20-րդ դարի հայ պոեզիայի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկին` ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻՆ: Նմուշները պահպանվում են գրողի տուն-թանգարանում, որը գտնվում է գրողի ծննդավայրում` Արարատի շրջանի նախկինում Սովետաշեն` այժմ Զանգակատուն գյուղում: Թանգարանի տնօրեն ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ խոսքով` մեկ սրահում դժվար է ներկայացնել Պարույր Սեւակ գրողի, գրականագետի եւ հայ զավակին պատկանող բոլոր իրերը: Թանգարանի բոլոր խնդիրները տնօրենը ներկայացրեց նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ով ՀՀ Արարատի մարզ կատարած այցի շրջանակներում եղավ նաեւ գրողի տուն-թանգարանում: Իսկ արդեն "Իրավունքի" հետ զրույցում ներկայացրեց թանգարանի վիճակը եւ խոսեց հետագա անելիքների մասին:
"ՏԱՐՎԱ ՄԵԾ ՄԱՍԸ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ
ԵՎ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼ"-Աշխարհում Սեւակի տուն-թանգարանը "եզակի" է իր տեսակի մեջ, քանի որ չունի ոչ մի պայման` գիտական աշխատանք կատարելու համար, չկան առանձին ֆոնդասենյակ ու տեխնիկական սենյակ:
Ընթերցել...