ՆՈՐԱՎԱՆՔԻՑ, ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒՑ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻՑ ՆԵՐՇՆՉՎԱԾ` ԾՆՎԵԼ Է «ԾԱԳՈՒՄ.ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» ՎԵՊԸ
Նոր Զելանդիայի բնակիչ Լեն Ուիքսը գրել ու երեք լեզվով հրատարակել էվեպ`«Ծագում.Բացահայտում» խորագրով: Ուիքսը վեպը գրելուց առաջ` այցելել է Հայաստան եւ տպավորություններն այնքան մեծ են եղել, որ նա ոգենշնչված շարադրել է իր վեպը: Բացի այդ, հեղինակի համար ոգեշնչման աղբյուր է եղել նաեւ կինը`Արմինե Հակոբյանը, ում հետ ամուսնանալուց հետո սկսել է հետաքրքրվել Հայաստանի պատմությամբ.«Ինձ ներշնչանք է հաղորդել Արենիի այցելությունը, Նորավանքը շրջապատող վեհապանծ լեռները, քարանձավները, այստեղի գինին ու մշակույթը»,-նշեց ԼԵՆ ՈՒԻՔՍԸ: Վեպը գրվել է երկու տարում, սկզբում հեղինակը նպատակ է ունեցել գրել ֆիլմի սցենար, սակայն հետագայում որոշակի խնդիրների պատճառով թողել է այդ մտադրությունը եւ գրել վեպ: Լ. Ուիքսը իր վեպում անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը եւ Նոր Զելանդիայի այն երիտասարդներին ովքեր 1915 թվականի ապրիլի 25-ին մեկնել են Գալիպոլի կղզի եւ կռվել թուրքերի դեմ.«Ես մեծ ցանկություն ունեմ, որպեսզի այս վեպը էկրանավորվի, քան որ շատ քչերը գիտեն Հայոց Ցեղասպանության եւ Հայաստանի մասին: Իսկ ֆիլմը կարող է շատ բան պատմել դրանց մասին: Հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տալիցը եւ սա շատ կարեւոր ժամանակաշրջան է, որպեսզի աշխարհը լսի հայերին»,-շեշտեց Լեն Ուիքսը: Ըստ նրա` իր վեպը ես մի գործոն է, որով ինքը «ճնշում» է գործադրում Նոր Զելանդիայի կառավարության վրա, որպեսզի վերջինս ընդունի Հայոց Ցեղասպանությունը:
Հեղինակի բնորոշմամբ` իր վեպը այնպես է գրել, որ այն խաղաղություն բերի Հայաստանին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ