Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԹՈՂ ՀՀ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՆ. 78-ԱՄՅԱ ԹՈՇԱ

$
0
0

ԹՈՂ ՀՀ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼ ՍՈՎՈՐԵՆ. 78-ԱՄՅԱ ԹՈՇԱԿԱՌՈՒ

 

<Եթե մենք հաղթել ենք պատերազմը եւ հետ ենք վերցրել մեր 70 տարվա գերեվարված Ղարաբաղը, հիմա ինչ՞ու ենք սպասում, որ կեղծ եվրոպան կամ ԱՄՆ-ն մեզ ասի, որ դա ձերն է, կամ հայը ում թելադրանքով ինչպես ապրի>- գրված է խմբագրություն դիմած 78 ամյա Ռոզա Հովհաննիսյանի նամակի մեջ: Այնուհետ Ռ. Հովհաննիսյանը գրել է. <Չնայած նրան, որ սոցիալական հարցերը կարեւոր են, բայց ինձ համար ավելի կարեւոր է քաղաքականը: Ունենք խոշոր օլիգարխներ, որոնք ունեն ոչ թե 1-2 բիզնես-օբյեկտներ, այլ ունեն բազմաթիվ բիզնես ցանցեր, որոնց պետք է առաջարկվի կամավոր իրենց ունեցվաքծի 10 տոկոսը հանձնեն պետությանը: Իսկ եթե կամավոր չեն անի, ապա թող բարեփոխումների միջոցով անեն, ինչպես որ արեցին կուտակայինի դեպքում>.- իր նամակում առաջարկում է թոշակառու կինը: Նամակում տեղ էր գտել նաեւ ՀՀ նախագահի արտաքին քաղաքականության գնահատականը, որի մասին գրում է. <Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականությանը, ապա ոչ 1-ին եւ ոչ էլ 2-րդ նախագահները այսքան դիպուկ ու հայանպաստ քաղաքականություն չեն վարել, հիմա թող իրենց ռեկլամով իզուր չզբաղվեն: Եթե ցանկանում են, թող գնան Սերժ Սարգսյանից արտաքին քաղաքականություն վարել սովորեն>.- եզրափակում է այս տողերով Ռ. Հովհաննիսյանը իր նամակը հուսալով, որ վերոնշյալ հարցերը կգտնեն իրենց լուծումները:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles