ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԲՈՂՈՔ ԼԻՆԻ,
ՈՐ ՆՈՐ ԱՐՁԱԳԱՆՔԻ՞
Մի շարք բնապահպանական կազմակերպություններ, նախաձեռնություններ եւ բնապահպաններ դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին` առաջարկելով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բացասական եզրակացություն տալ Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով արդյունահանման աշխատանքային նախագծին: «Իրավունքն» այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից պարզեց, ինչպես է արձագանքում բնապահպանների նամակին եւ խնդրին ինչ ընթացք է տրվելու: «Նամակը քննարկման մեջ է, բնականաբար, նամակի պատասխանը կտանք»,- եզրափակեց Ա. Գրիգորյանը:
Հ.Գ. Հետաքրքրիր է, իսկ ինչու են մեր պատկան մարմինները, տվյալ դեպքում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը սպասում, որ ցանկացած խնդրի վերաբերյալ նամակ-բողոք լինի, նոր միայն քննարկեն եւ տան պատասխան, որը շատ հաճախ չի էլ բավարարում խնդիրը բարձրաձայնողներին, այս դեպքում բնապահպաններին:
Սոնա Դավթյան