Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՆՈՐԻՑ ԼՍԵՔ ԼԵՎՈՆ ՏԵՐ -ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆԵԿԴՈՏՆԵՐԸ, ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ

$
0
0

ՆՈՐԻՑ ԼՍԵՔ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆԵԿԴՈՏՆԵՐԸ, ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ

 

«Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ, աստվածաբան Վարդան Խաչատրյանից «Իրավունքը» պարզեց` նախկին պատգամավորի համար հասկանալի է, թե «եռյակն» ինչ մեսիջ է հղում  հանրությանն ու իշխանությանը, ի վերջո, ի՞նչ է ցանկանում  «եռյակը»: Ի պատասխան պրն Խաչատրյանն ասաց, որ այդ հարցը ընդհանուր առմամբ պետք է ուղղել եռյակին. «Անձամբ ես  հասկանում եմ, որ կա մի ուժ, որը  փորձելու է գնալ դրական փոփոխությունների: Մեկը իշխանափոխության մասին  զգուշորեն է խոսում, մյուսն ասում է, որ իշխանափոխություն անհրաժեշտ է: Բայց ես առաջին հերթին կցանկանայի խորքային փոփոխությունների մասին լսել, մասնավորապես կոնկերտ ինչ առաջնահերթություններ ունեն, ինչ ուղղությամբ են գնալու»:

-Դուք, որպես ՀՀ քաղաքացի, մասնակցե՞լ եք «եռյակի» վերջին երկու հանրահավաքներին:

-Ես որպես շարքային քաղաքացի  գերադասել եմ հանրահավաքը նայել ուղիղ  եթերով, օնլայն: Որովհետեւ   հանրահավաքին մասնակցելով չես կարողանում վերլուծել այն, ինչ կատարվել է:

-Իսկ ի՞նչ եք վերլուծել «եռյակի» հանրահավաքները նայելիս:

-Դե այն, ինչ ասացի, քիչ առաջ,  վերլուծությունների արդյունք է: Այսինքն ինչ ուղղությամբ ենք գնալու, ինչ փոփոխությունների մասին է խոսքը,  կադրային բանկն ինչպիսին է, որպեսզի պատկերացնենք, որ երբ խոսում ենք իշխանափոխության մասին, խոսքն ինչի մասին է:

-«Եռյակն» ունի՞ միասնական  օրակարգ:

-Բավական դժվար եմ պատկերացնում: Նրանք տարամետ քաղաքական կողմնորոշումներ ունեն:

-Արտաքին քաղաքական առումո՞վ նկատի ունեք:

-Ոչ միայն: Նաեւ նրանց  կառուցվածքի, ներքին օրակարգերի տեսանկյունից: Կան ինչ-որ հարցեր, որ  միգուցե միասնական են, բայց էդ միասնականությունը դեռ չի երեւացել: Անգամ իշխանափոխության, արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում դա չի երեւացել:

-Դուք  տարիներ առաջ զբաղվում էիք քաղաքական ակտիվ գործունեությամբ: Այս պահին հիշեցի, որ անգամ ելույթ եք ունեցել ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանի հանրահավաքին: Հնարավո՞ր է, «Եռյակի» հաջորդ հանրահավաքում (եթե իհարկե հանրահավաք լինի) ելույթով հանդես գաք:

-Նախ  սկսենք նրանից, որ ես հասարակական արդարացիության տեսանկյունից եմ խոսել` ոչ մի հավակնություն չունենալով: Ինչ վերաբերում է «եռյակի» կողքին կանգնելուն,  ես չեմ կարող ասել, քանի դեռ  չեմ պատկերացնում` ումով են գնում, ինչ ուղղություն են նախընտրում,քայլերի ինչ հաջորդականություն կա...

-Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում  հայտարարել է, որ չեն պատրաստվում իրենց  տակտիկան բացահայտելու:

-Տակտիկական խորամանկությունները միգուցեեւ, բայց քանի դեռ հասարակական գիտակցության մեջ չի խարսխվել այն, որ դուք ճշմարիտ ուղով  եք ընթանում, հավակնել  շատ մեծ սատարման, երեւի թե ճիշտ չէ:

-Արդյոք վայել է ՀՀ առաջին նախագահ-գիտնականին հանրահավաքին հայտարարել, որ եկել է  հրապարակ ժողովրդին զվարճացնելու:  Արդյոք տեղի՞ն էին ՀԱԿ առաջնորդի անեկդոտները:

-Ես կխնդրեմ ձեզ նորից լսել այդ անեկդոտները, որից հետո նորից մենք կհանդիպենք: Մի  անգամ եւս նորից լսենք այդ անեկդոտները եւ ձեզ համար պարզ կլինի` ինչու պատմեց այդ անեկդոտները: Դուք տասն օրվա մեջ կպարզեք, թե ինչու նա պատմեց այդ անեկդոտները: Ես չեմ ուզում մեկնաբանեմ այդ անեկդոտները: Դրանք խորքային բաներ էին:

 

Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles