Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲՀԿ-Ի ՍԹՐԵՍՆ ՈՒ ՀԱԿԱՍԹՐԵՍԱՅԻՆ ԳԻՆԱՐԲՈՒՔԸ

$
0
0

ԲՀԿ-Ի ՍԹՐԵՍՆ ՈՒ ՀԱԿԱՍԹՐԵՍԱՅԻՆ ԳԻՆԱՐԲՈՒՔԸ

Կարծես թե, «ցեցն ընկել է» ոչ իշխանական «եռյակի» ջանը: Արի ու տես, որ վերջիններիս հակասությունները օր օրի էլ ավելի ցցուն են դառնում: ՀԱԿ-ը կարոտել է Ազատության հրապարակը, ԲՀԿ-ն որոշել է հաստատվել մարզերում, դե իսկ «Ժառանգությունն» էլ, «ո՛չ շիշ, ո՛չ քյաբաբ» իրավիճակում է: Թե որոնք են լինելու «եռյակի» հետագա քայլերը, երբ իրարամերժ հայտարարություններ են հնչում «եռյակի» անդամ ներկայացուցիչների կողմից, ու այլեւս խորհրդարանում չեն աջակցում մեկը մյուսին, փորձեցինք պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ: Սակայն տիկին Զոհրաբյանը խիստ անտրամադիր էր, ավելին` ի լուր լրագրողների, երեկ խորհրդարանի միջանցքում հայտարարեց, թե այս շաբաթ չի խոսելու` անձնական խնդիրների պատճառով: Բայց զոհրաբյանական սթրեսը, պարզվում է, տարածվել է ողջ խմբակցության վրա, քանի որ տիկին Զոհրաբյանի հետեւից նույն դեմքով ու որեւէ հարցերի չպատասխանելու հաստատակամությամբ դուրս եկան նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը եւ Վահե Հովհաննիսյանը: Ուշագրավ էր նաեւ այն, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԲՀԿ-ին համահունչ նույնպիսի անկումային տրամադրություն ուներ եւ խոսելու զրո ցանկություն: Էլ ավելի տարօրինակ էր այն, որ խորհրդարանական հայտարարությունների ժամին որեւէ ԲՀԿ-ական ելույթով հանդես չեկավ, մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ կոկորդ էին պատռում համացանցում եւ այլուր:
Ինչեւէ, երեկոն ավելի բովանդակալից էր ԲՀԿ-ականների համար: Կարծես թե, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հասկացել է, որ «եռյակից» այլեւս հույս չկա ու որոշել է սեփական դարդերը խեղդել` մի բաժակ կոնյակի մեջ: Ինչպես պարզել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի անցկացրած հետաքննությունը` հենց իր տան պատուհանից. «Ոնց որ թե, կանյաչնիում, հիմա` ԲՀԿ-ում լուրջ հավաք է: Շարքով-կարգով, հագած-կապած հարյուրներով ներս մտան»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles