Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԳՈՐԾՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ

$
0
0

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ,
ՈՐ ԳՈՐԾՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ


Երեկ Ազգային ժողովում արտահերթ կերպով "Ժառանգությունը" հերթական անգամ բարձրացրեց Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը, չթաքցնելով, որ դա արվում է, որպեսզի խոչընդոտվի Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության մեջ մտնելու հարցը: Զարուհի Փոստանջյանի աբսուրդային եւ կցկտուր մտքերի արանքում ընդգծվում էր տարածաշրջան օտարերկրյա խաղաղապահների մուտքի պահանջը: Ինքը` Զ. Փոստանջյանը, ԱԺ ամբիոնից խոստովանեց, որ օտարերկրյա դիվանագետների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում նրանց կողմից կարմիր գծի նման բարձրացվում է օտարերկրյա ուժերի տարածաշրջան մուտքի անհրաժեշտությունը` խաղաղապահների անվան տակ: Ըստ էության, Փոստանջյանը խոստովանեց, որ գործում է օտարերկրյա դիվանագետների, մասնավորապես` ամերիկացիների եւ եվրոպացիների թելադրանքի ներքո եւ ԱԺ-ում բարձրացնում է այն հարցերը, որն իրեն թելադրվում է նրանց հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը այս տարվա սկզբի վեց ամիսները վերապատրաստում էր անցնում ԱՄՆ-ի այնպիսի մի հաստատությունում, որն ունի նաեւ ամերիկյան գործակալներ պատրաստողի համբավ: Բայց երեւում է Փոստանջյանը վատ ուսանող է եղել եւ ԱԺ ամբիոնում կանգնած, ընկնելով էքստազի մեջ, բացահայտեց իր գործողությունները թելադրողներին: Սակայն հարց է ծագում, թե որն է օտարների պահանջները կատարելու շարժառիթը: Այստեղ է, որ առաջ են գալիս բազմաթիվ հարցեր` կապված Փոստանջյանի դրամական միջոցների վերաբերյալ: Մասնավորապես, այդպես էլ պարզ չդարձավ, թե որտեղից են գոյանում վերջինիս ոչ այնքան համեստ ֆինանսական միջոցները: Եվ ինչպե՞ս չհիշել Հայկ Բաբուխանյանի, վերջերս նույն ԱԺ ամբիոնից հնչեցրած մեղադրանքը, որ որոշ պատգամավորներ, եւ հատկապես Զարուհի Փոստանջյանը, զբաղված են դավաճանական գործունեությամբ: Ի դեպ, նախօրեին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջում էր ապացույցներ այն առումով, որ Փոստանջյանի գործունեությունը դավաճանական է: Կարծես թե, երեկ Փոստանջյանն իր խոստովանությամբ բերեց այդ ապացույցները:
Իսկ Ղարաբաղի անկախությունն այս պահին ճանաչելու այդ պահանջի իմաստը դժվար չէ կռահել. դա այն միակ գործոնը կարող է լինել, որը միանգամից կկանգնեցնի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, քանի որ Ղարաբաղը ճանաչելուց հետո ո՛չ Ղազախստանը, եւ ո՛չ էլ Բելառուսը հաստատ չեն վավերացնի Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: ԵՏՄ-ին ոտից գլուխ դեմ տիկին Զառային հենց միայն դա է պետք: Բայց որ հենց հաջորդ օրը ղարաբաղյան անցած ողջ պայքարի հերը միանգամից կանիծվի, դա կարծես թե նրան բացարձակապես չի մտահոգում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles