ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ,
ՈՐ ԳՈՐԾՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ
Երեկ Ազգային ժողովում արտահերթ կերպով "Ժառանգությունը" հերթական անգամ բարձրացրեց Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը, չթաքցնելով, որ դա արվում է, որպեսզի խոչընդոտվի Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության մեջ մտնելու հարցը: Զարուհի Փոստանջյանի աբսուրդային եւ կցկտուր մտքերի արանքում ընդգծվում էր տարածաշրջան օտարերկրյա խաղաղապահների մուտքի պահանջը: Ինքը` Զ. Փոստանջյանը, ԱԺ ամբիոնից խոստովանեց, որ օտարերկրյա դիվանագետների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում նրանց կողմից կարմիր գծի նման բարձրացվում է օտարերկրյա ուժերի տարածաշրջան մուտքի անհրաժեշտությունը` խաղաղապահների անվան տակ:
ՈՐ ԳՈՐԾՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ
