Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԱԺ-ՈՒՄ ՀԱՆՎԵԼՈՒ ԿՈՉԸ ՎԱՐԱԿԵՑ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ

$
0
0

ՓԱՇԻՆՅԱՆԻ` ԱԺ-ՈՒՄ ՀԱՆՎԵԼՈՒ ԿՈՉԸ ՎԱՐԱԿԵՑ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ֆինանսների նախարարին ուղղված հանվելու առաջարկը, կարծես թե,  վարակիչ դարձավ նույն խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի համար: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը  կոչ արեց ֆիննախարար Գագիկ Խաչատրյանին` "հանել կոստյումները, որպեսզի լրագրողները տեսնեն, թե ում կոստյումը որքան արժե":
Իսկ երբ "Իրավունքը" ՀԱԿ խմբակցության ղեկավարից փորձեց պարզել քառյակ-եռյակի 12 կետերից, որին պետք է առաջնահերթություն տա ՀՀ կառավարությունը եւ եւս մեկ անգամ դրանք ուսումնասիրի` ինչպես երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Լեւոն Զուրաբյանը լսելով, թե տողերիս հեղինակը որ լրատվամիջոցն է ներկայացնում, ցավագին ասաց. "Վաաաաաայ, դուք իրավունք չունեք": Իսկ հետո հիշեց Նժդեհի` "Ուժն է ծնում իրավունք" հայտնի ասույթը ու հանկարծ ասաց. "Եթե կարող եք, եկեք ուժով վերցրեք":
Փաստորեն, Լեւոն Զուրաբյանին հաճույք է պատճառում, երբ իր նկատմամբ ուժ է կիրառվում, եւ ուժի միջոցով է ինչ-որ բան կորզվում: Հետաքրքիր է, թե ի՞նչ է կատարվում ընդդիմության ներկայացուցիչների հետ, միգուցե, աշնանային սրացումները նրանց այլ ուղղությա՞մբ են տարել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles