ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԿԱՅԱՆԵԼ ԷՐ ՄԱՅԹԻ ՎՐԱ
Այսօր երեկոյան ԱՄՆ դեսպան Հեֆերնը այցելել էր Կողբացու փողոցում գտվող գարեջրատներից մեկը, ՎԱՆ մոթելի հարեւանությամբ: Դեսպանի ավտոմեքենան - «ԼԱՆԴ ՔՐԱՈՒԶԵՐ» 01 D 001 am դիվանագիտական կարմիր պետհամարանիշով, բարձրացել էր մայթի վրա եւ այդպես կայանած էր մնացել բավականին երկար ժամանակ: Հետաքրքիր է, Հեֆեռնը իր երկրում նույնպես մայթերին է կայանում իր մեքենան, կամ էլ Հայաստանի դեսպանը կարող է նույն կերպ վարվել Վաշինգտոնի կենտրոնում, մեքենայով մայթ բարձրանալով:
Ի դեպ, սա առաջի դեպքը չէ, երբ դեսպանը բացարձակ արհամարանք է ցուցադրում ՀՀ օրենքների նկատմամբ: Այս լուսանկարն արվել է անցյալ տարի Երեւանի Աբովյան փողոցում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ծառայողական ավտոմեքենան կայանված է հետիոտների համար նախատեսված մայթին:
Հատկանշական է, որ երկու օր առաջ ընդունել է Ջոն Հեֆերնը այցելել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին: Օմբուդսմենը և դեսպանը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգի խնդիրներին, մասնավորապես Գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի գործունեությանը: Փաստորեն պարոն Հեֆերնը կարող է պարբերաբար խախտել հետիոտների իրավունքները, կատարել օրինախախտումներ, իսկ հետո քննարկման թեմա դարձնել Հայաստանի իրավական համակարգը: