Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՍԹՐԻՓՏԻԶԸ ՉԿԱՅԱՑԱՎ

$
0
0

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՍԹՐԻՓՏԻԶԸ ՉԿԱՅԱՑԱՎ

 

Երեկ խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ «2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, եթե ոչ ինտիմ, ապա ոչ ադեկվատ առաջարկով հանդես եկավ: Վերջինս ՀՀ ֆինանսների նախարար ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ առաջարկեց դուրս գալ ԱԺ դահլիճից, հանել լրագրողների առաջ իրենց կոստյումները, որպեսզի պարզվի, թե ում կոստյումն ինչ արժե, քանի որ, ըստ վերոնշյալ պատգամավորի, ֆիննախարարի կոստյումի արժեքը համապատասխանում է ուսուցչի 4 տարվա աշխատավարձին: Ի պատասխան, Ն. Փաշինյանի հանվելու կոչերին, Գ. Խաչատրյանը նշեց. «Լրագրողների մոտ հանվելու ունակություն ես վաղուց ձեռք չեմ բերել ու ցանկություն էլ չունեմ, եթե դուք ունեք, կարող եք հանվել»: Ավելին` հաճախ սահմանամերձ գյուղերում ապրող բնակչության անունը շահարկող պատգամավորին նախարարը հիշեցրեց նաեւ, որ իր կոստյումն էլ բավականին թանկ արժեք ունի:

Ինչեւէ, այն, որ ֆինանսների նախարարի հետ հանվելու ցանկություն առաջացավ Ն.Փաշինյանի մոտ, ոչ մի լավ բան չի խոսում իր կողմնորոշումների մասին: Բայց առավել ուշագրավ էր այն, որ պարոն Փաշինյանի խոստացված սթրիպտիզն այդպես էլ չկայացավ, քանի որ դուրս գալով ԱԺ դահլիճից` վերջինս սրընթաց վազեց դեպի իր սենյակը: Դե պարզ է, չէ՞ որ լրագրողների առաջին հարցը հենց լինելու էր Ն. Փաշինյանի թանկարժեք կոստյումի, ժամացույցի եւ ոչ համեստ ավտոմեքենայի մասին:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles