ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԻՆՔՆԱԿՈՉ ՓԱՍՏԱԲԱՆՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՐԱՆՏՆԵՐԻ ՀՈՒՅՍՈ՞Վ Է ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ ԳՆՈՒՄ
Փաստաբան, իրավապաշտպան Արա Ղազարյանը, ով երեկ Կոնգրես հյուրանոցում կայացած մի քանի գրանտակեր կազմակերպությունների կողմից կազմակերպած կոնֆերանսի ընթացքում, անցնելով բարոյական բոլոր նորմերը՝ համասեռամոլների եւ ցեղասպանության ենթարկված հայերի միջեւ հավասարության նշան դրեց: Այսօր հրաժարվեց պատասխանել iravunk.com-ի այն հարցին, թե արդյոք ինչ ՀԿ է ղեկավարում եւ որտեղից է ստանում այդ ՀԿ-ի ֆինանսավորումը, քանի որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Ղազարյանի կողմից ղեկավարվող ՀԿ-ն ֆինանսավորվում է օտարերկրյա գրանտների կողմից: Ավելին, մեր տեղեկություններով նա հստակ ցուցում ունի առիթ բաց չթողնել վարկաբեկել «Իրավունք» թերթին, եւ Կենտրոն Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից վերջերս հրապարակված վճռի վրա ստվեր գցել, քանի որ դատարանը մերժել էր տասնվեց համասեռամոլների լոբիստների հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի եւ թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի: Դե ինչ պարոն Ղազարյանի վերոնշյալ հարցերից խուսափելը մեկ անգամ եւս խոսում է մեզ հասած տեղեկությունների ճշմարտացիության մասին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ