ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌ Է ԽՈՑԵԼ
Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյանհատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափիհրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:
Միջադեպի մանրամասները ճշտվում են: