ԲՀԿ-Ն ԿՈՉ ԱՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ ՉԿԱՏԱՐԵԼ ԻՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ
Բյուջեի հարցով ելույթ ունենալով ԲՀԿ խմբակցության անունից պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադարձավ մինչ այդ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ԲՀԿ-ի հասցեին հնչեցրած խիստ քննադատությանը: Մելքումյանը կոչ արեց Նիկոլին չլիներ ընդդիմության-ընդդիմություն եւ չկատարել. <Ուրիշների կողմից ձեր առաջ դրած առաջադրանքը>: Մ. Մելքումյանը նաեւ կոչ արեց այս առումով <պոզաներ ու կեցվածքներ> չնդունել: Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքներին, որ ԲՀԿ-ն փորձում է արդարացնել գործող կառավարությանը, Մելքումյանը պարզ ակնարկ արեց, որ քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ ու հավերժ թշնամիներ: Դրանով նա ըստ էության նշեց, որ ԲՀԿ-ն չի նախատեսում մշտապես սրված հարաբերություններ ունենալ գործող իշխանությունների հետ եւ մշտապես ֆինանսավորել Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին:
Պետք է առանձնահատուկ նշել, որ անցած քառօրյայի ընթացքում բյուջեի քննարկման ժամանակ, ԲՀԿ-ն կտրում փոխել է իր մինչ այդ սուր ընդդիմադիր կեցվածքը, ոչ մի անգամ չի բարձրացրել իշխանափոխության հարցը, դրա փոխարեն խոսում էր բարեփոխումների անհրաժեշտության մասին, կոչ էր անում բոլորին մեծահոգի լիներ եւ բարեկամաբար քննարկել բոլոր խնդիրները:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ