Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՄՈՏ 50 ՀԿ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ԲԱՆԱՁԵՎ ԱՅԼԱՍԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՏԱԾ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԴԵՄ

$
0
0

ՄՈՏ 50 ՀԿ  ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ԲԱՆԱՁԵՎ ԱՅԼԱՍԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՏԱԾ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԴԵՄ

 

«Այլասերում քարոզող կազմակերպությունների նետած նոր մարտահրավերները և համահայկական արժեհամակարգային դիմադրական ճակատի ձևավորումը» թեմայով կլոր-սեղան քննարկման արդյունքում, որին մասնակցում էին «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը, «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը, Հանրային խորհրդի անդամ Ժասմեն Ասրյանը, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ փոխգնդապետ Թորգոմ Նալբանդյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Կյուրեղ քահանա Տալյանը, «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» ՀԿ նախագահ Մելինե Յավրյանը, «Փաստարկ» ակումբի ղեկավար Տիգրան Սիմոնյանը, «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների եւ վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, «Մխիթարիչ» հասարակական-բարեգործական կազմակերպության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը, Հանուն մարդկային կայուն զարգացման ընկերակցության ղեկավար Կարինե Դանիելյանը, «Համահայկական ծնողական կոմիտեի» փոխնախագահ Հայկ Այվազյանը, աստվածաբան, ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դոցենտ Վարդան Խաչատրյանը, Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչ Գևորգ Մանուկյանը, Եվրասիական Լիգայի ներկայացուցիչ Տիգրան Ներսիսյանը, փորձագետ Արմեն Պապյանը եւ այլք, այսօր ընդունեցին հետեւյալ բանաձեւը.

«2013թ. մայիսի 20-ին երրորդ ընթերցմամբ ընդունված և ՀՀ Նախագահի կողմից 2013թ. հունիսի 11-ին վավերացված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին»  ՀՀ օրենքը ոչ միանշանակ ընդունվեց հայ ժողովրդի տարբեր խավերի, անհատների և կազմակերպությունների կողմից:

Այդ իրողությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի օրենքի համահեղինակները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ԱԺ-ի «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հանդես գան ընդունված օրենքի մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի 2013թ. հոկտեմբերի 18-ի նիստում որոշում կայացվեց մինչև մեկ տարի հետաձգել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագծի քննարկումը: Ակնկալվեց, որ այդ ընթացքում մասնագետների և փորձագետների խումբը կաշխատի ու կշտկի օրենքի խնդրահարույց դրույթները:

Կայացված այդ որոշումից անցել է ավելի քան մեկ տարի ժամանակ, սակայն առ այսօր օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մասնագիտական և փորձագիտական որևէ քննարկում տեղի չի ունեցել, չի տրվել աշխատանքային խմբի  որևէ եզրակացություն, իսկ եթե ստեղծվել է նման աշխատանքային խումբ ու քննարկումներ եղել են, ապա առանց ընդդիմախոս կազմակերպությունների և անձանց մասնակցության:

Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատներ, որոնք իբր պաշտպանում են Հայաստանում բնակվող կանանց իրավունքները, վերջին շրջանում իրականացնում են զանգվածային քարոզչական և իրազեկման աշխատանքներ` ուղղված ԼԳԲՏ (լեզբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը:

Այդ կազմակերպություններից առավել բացահայտ գործունեություն է ծավալում «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի քողի ներքո ամբողջ հանրապետությունում մի խումբ համախոհների մասնակցությամբ իրականացնում է այլասերության քարոզչություն, տարածում պոռնոգրաֆիկ և այլասերող գրականություն:

Որոշ անհատների և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ տպագրվում ու Հայաստանի Հանրապետության գրախանութներում վաճառվում են տրանսվիստիտների այլասերված կենցաղը լուսաբանող, նույնն է թե այլասերում քարոզող գրականություն:

ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող մի շարք հասարակական կազմակերպություններ միավորվել են և ստեղծել ԼԳԲՏ անձանց իրավունքներով զբաղվող հայաստանյան կոալիցիա, որի անդամները (մասնավորապես` «Նոր սերունդ» անվամբ հասարակական կազմակերպությունը) փորձում են ԼԳԲՏ անձանց իրավունքներն իրավաբանորեն ամրագրել, այսպես կոչված, «Խտրականության դեմ» ՀՀ օրենքի շրջանակներում:

Հայաստանի պետական ԲՈՒՀ-երում կանանց իրավունքների պաշտպանության պատրվակով իրականացվում են միջոցառումներ՝ քննարկումներ, լսումներ, հարցումներ, որոնք հետապնդում են միմիայն մեկ նպատակ` հայ հասարակությանը և Հայաստանի քաղաքացիներին անուղղակիորեն պարտադրել հայ ավանդական ընտանեկան և հոգևոր արժեհամակարգին խորթ և անընդունելի, այսպես կոչված, «եվրոպական արժեքներ»` ի դեմս գենդերային հավասարության և ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության:

Այդ անձանց իրավունքների պաշտպանները նախանձախնդիր են նաև, որպեսզի Հայաստանի կրթական միջնակարգ հաստատություններում, 4-րդ դասարանից սկսած, դասավանդվի «Սեռական դաստիարակություն» առարկան, որը դասավանդող մանկավարժ մասնագետներին ցանկանում են վերապատրաստել իրենք՝ այլասերում քարոզող հասարակական կազմակերպությունները:

Այսօր, այսպես կոչված կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարող կազմակերպությունների կողմից մշակվել և ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև մի շարք փոփոխություններ և լրացումներ ՀՀ օրենքներում:

Այդ կազմակերպությունների կողմից առաջարկվող «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը հիմնականում հիմնվում է 2011թ. Ստամբուլում ընդունված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վրա, որն, ի դեպ, չի ստորագրել և վավերացրել Հայաստանի Հանրապետությունը, և որի վավերացումը և «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունումը նախանձախնդիր կերպով Հայաստանի իշխանություններին պարտադրում էր մեկ ամիս առաջ Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը, հավանաբար անտեսելով, որ փորձելով պաշտպանել կանանց իրավունքները Հայաստանում, իրականում խախտում է մեր ազգային-պետական և ընտանեկան իրավունքները:

Խորհուրդներ ու պարտադրանք ներկայացնելու փոխարեն, սույն պարոնը ավելի լավ է նախ ուսումնասիրի հայ ավանդական ընտանեկան արժեքները և ավանդույթները, որոնց կենսունակությունը դիմագրավում է ավելի քան երկու տասնամյակ մեր ժողովրդին նետված բազում մարտահրավերներ՝ պատերազմ, գործազրկություն, արտագաղթ, նյութական բազում դժվարություններ: Այսքանով հանդերձ, հայաստանյան աննախանձելի իրականությունում ընտանեկան բռնությունների, այդ թվում` երեխաների նկատմամբ բռնությունների, ամուսնալուծությունների և ինքնասպանությունների թիվը, բնակչության ընդհանուր թվի համեմատ, մի քանի տասնյակ անգամ պակաս է` համեմատած եվրոպական բոլոր երկրներում առկա բռնությունների և ամուսնալուծությունների թվի:

Ելնելով վերոնշյալից, ավանդական ընտանեկան և հոգևոր արժեհամակարգի պաշտպան հայաստանյան կազմակերպությունները և անհատները պատրաստել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք, որպես առաջարկ, շուտով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Մասնավորապես մշակվել են «Անչափահասների շրջանում ոչ բնականոն սեռական հարաբերությունների քարոզչության արգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, «Երեխաներին նրանց առողջությանը և զարգացմանը վնասող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ինչպես նաև մի շարք փոփոխություններ և լրացումներ ՀՀ համապատասխան օրենքներում:

Հաշվի առնելով առկա իրողությունները, արձանագրում ենք, որ.

  1. Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության անվան տակ գործող արևմտյան միջազգային ֆինանսական կազմակերպություններից և որոշ երկրների պետական ֆոնդերի կողմից ֆինանսավորվում ու գործում են բազմաթիվ օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպություններ, որոնց գործունեությունը խարխլում է հայ ժողովրդի հոգևոր հիմքերը։ Այդ ոչ կառավարական կազմակերպությունների նպատակներն ու խնդիրներն են արժեզրկել ընտանիքի ինստիտուտը, ավանդական հոգևոր արժեքները և տարածել այլասերում։ Մենք դատապարտում ենք վերոնշյալ կազմակերպությունների կողմից լրագրողների, մշակութային գործիչների, ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների հանդեպ սանձարձակ հետապնդումները, որոնք նպատակ ունեն ոչնչացնել Հայաստանում կարծիք արտահայտելու, մամուլի ու խոսքի ազատության իրավունքը:
  1. Հայաստանում գործում են արևմտյան երկրների կողմից ֆինանսավորվող աղանդներ, որոնց նպատակը համատարած հոգեորսությունն է և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի չեզոքացումը հայ ժողովրդի կյանքում։
  2. Հայաստանում գործունեություն իրականացնող որոշ ԶԼՄ-ների և համացանցի միջոցով բնակչության նկատմամբ կիրառվում են հոգեբանական մանիպուլյացիաներ` նպատակ հետապնդելով վարկաբեկել ընտանիքի ինստիտուտը, ներդնել, այսպես կոչված, գենդերային գաղափարախոսությունը և իրականացնել այլասերման քարոզչություն` «գենդերային ինքնության բազմազանություն» անվան տակ, կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի քողի ներքո ոչնչացնել ընտանիքի ինստիտուտը` այնպես, ինչպես այն իրականացվում  է եվրոպական բազմաթիվ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, հետխորհրդային բազմաթիվ հանրապետություններում:
  3. Ծայրահեղ վտանգավոր իրավիճակում են հայտնվել երեխաները, որոնք, իրենց կամքին հակառակ, երկրում տեղեկատվական դաշտի բացարձակ անպաշտպան լինելու պայմաններում  հայտնվում են բռնության, այլասերման, ինքնասպանությունների ուղղակի թե անուղղակի քարոզչության ազդեցության տակ։
  4. Հայաստանում անհրաժեշտ է անհապաղ ընդունել միջոցներ` ընտանեկան և ավանդական հոգևոր արժեքների պաշտպանության համար: Մասնավորապես ընդունել.
  • Ընտանեկան և հոգևոր արժեհամակարգի պաշտպան կազմակերպությունների և անհատների պատրաստած և առաջարկվող օրենքների նախագծերը:
  • Օրենսդրությամբ արգելել քայքայիչ աղանդների, ինչպես նաև օտարերկրյա ֆինանսավորմամբ ոչ կառավարական այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրականացնում են, այսպես կոչված, «գենդերային ինքնության բազմազանության» քարոզ կամ ուղղակի համասեռամոլության, լեսբիականության և այլ այլասերումների քարոզչություն։
  • Արգելել ընտանեկան բռնության և այլասերման քարոզը հանրապետության ԶԼՄ-ներով։

Վերոնշյալ և այլ անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու, համախոհ շրջանակների՝ անձանց և  կազմակերպությունների ջանքերը մեկտեղելու և համակարգված քարոզչական և օրենսդրական գործունեություն ծավալելու նպատակով, առաջարկվում է ստեղծել համահայկական արժեհամակարգային դիմադրական ճակատի ձևավորման նախաձեռնող խումբ, որը մոտ ժամանակներս կազմակերպական, գաղափարական և կանոնադրական մշակումների ավարտով բոլոր համախոհ շրջանակներին կհրավիրի մասնակցելու նոր ստեղծվելիք կառույցի անդրանիկ համաժողովին»:

Հավելենք, որ այս բանաձեւին միացել են «Սահմանադրական իրավունք միություն»  եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները: Իսկ բանաձեւին միացող կազմակերպությունների թիվն այս պահին հասնում է մոտ 50-ի:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

{source}

{/source}


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles