ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՈՒԶՎԵՑ` ԼՍԵԼՈՎ ԶՈՀՎԱԾ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Խորհրդարանը շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ ադրբեջանական կողմից հայկական ուղղաթիռ խոցելու երեկվա միջադեպին: ԱԺ նախագահի խոսքով տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում են Բաքվի իշխանությունները: Միջադեպի պատճառով զոհվել են ժամկետային երեք զինծառայողներ, որոնց հիշատակը մեկ րոպե լռությամբ օրենսդիրներին առաջարկեց հարգել Գալուստ Սահակյանը:
Ի դեպ, ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, լսելով երեք զոհված զինծառայողների անունները, հուզվեց ու արտասվեց:
Սոնա Դավթյան