ՀԱՅ ԴԻԶԱՅՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ «ԳՈԼԸ» ՄՈՍԿՎԱՅԻ ԴԱՐՊԱՍԻՆ
Հոկտեմբերի 22-26-ը Մոսկվայում կայացած գարուն-ամառ 2015 Արեւելյան Եվրոպայի խոշորագույն Նորաձեւության շաբաթին` Mercedes-Benz Fashion Week Russia-ին, իրենց հավաքածուներն են ներկայացրել ավելի քան 70 մասնակիցներ` ինչպես նորաձեւության ինդուստրիայում ռուսական եւ միջազգային հայտնի անուններ, այնպես էլ` երիտասարդ դեբյուտանտներ: Նորաձեւության շաբաթին իր մասնակցությունն է ունեցել նաեւ հայ երիտասարդ դիզայներ ՏԱԹԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ` իր ONZE ապրանքանիշի «Գոլ» հավաքածուով եւ եզրափակել նորաձեւության շաբաթը: Դահլիճում ներկա հազարից ավելի հանդիսականի համար անակնկալ է եղել` հավաքածուի ցուցադրության ավարտին, որպես մոդել պոդյում են դուրս եկել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակ» ակումբի ֆուտբոլիստներ ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ու ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍԸ եւ ցուցադրել հայկական Onze ապրանքանիշի տղամարդկանց հագուստի նոր` «Գոլ» հավաքածուն:
Իսկ թե ինչպե՞ս Տաթեւիկը մասնակցեց ռուսական նորաձեւության շաբաթին եւ ինչպե՞ս նրան հաջողվեց բազմազբաղ ֆուտբոլիստներին համոզել ֆուտբոլի դաշտը մի քանի րոպեով փոխարինել պոդյումի հարթակով, «Իրավունքը» պարզեց հենց դիզայներից.