Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԱԻՆ-Ի ԵՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

$
0
0

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԱԻՆ-Ի ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ


Այս օրերին բավականին մեծ աղմուկ է առաջացել նախարարությունների միավորման հայտնի գործընթացի շուրջ: Եվ որքան էլ տարօրինակ է, սական հաճախ դրան դեմ են արտահայտվում նրանք, ովքեր տարիներ շարունակ այն համոզմունքն են հայտնել, որ ունենք հայաստանյան կառավարման համակարգի օպտիմալացման խնդիր: Ամեն դեպքում`սպասելով, թե այդ քննարկումներն ուր կտանեն, փորձեցինք նաեւ կառավարության տարբեր ներկայացուցիչներից կարծիքներ ստանալ այդ գործընթացի շուրջ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հետեւյալ տեսակետն ունի."Կարծում եմ, որ ճիշտ որոշում է կայացված, քանի որ ԱԻՆ-ը հիմնականում աշխատում է տարածքներում: Այնպես որ, ԱԻՆ-ը այսօր էլ ամբողջապես տարածքային խնդիրներով է զբաղված եւ տարածքային մարմիններն էլ միացնելով, կարծում եմ, ամբողջականանում է: Եվ անվանումից էլ արդեն բխում է, որ դա տարածքների եւ արտակարգ իրավիճակների նախարարություն է: Իսկ տնտեսական ինտեգրումը այսօր արդիական է եւ անհրաժեշտ է չափից ավելի, որովհետեւ մենք ունենք մի տարածք, որին պետք է կարողանանք ինտեգրվել, որտեղ մաքսային, հարկային, տնտեսական օրենսդրության որոշակի ներդաշնակեցման խնդիրներ կան, կառավարում կա: Ուստի Միջազգային ինտեգրման նախարարությունը եւս անհրաժեշտ է: Նաեւ այն առումով, որ մենք նաեւ մեր եվրոպական ծրագրերը պետք է իրականացնենք, եւ այդ ուղղությամբ եւս այս նախարարության անհրաժեշտությունն ակնհայտ է":

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւս կարծում է, որ նախարարությունների միավորումը տեղին է. "Եթե խոր ուսումնասիրենք ԱԻՆ-ը, կտեսնենք, որ դա այն նախարարություններից է, որն ունի տարածքային կառավարման մարմիններ, սերտ համագործակցություն տեղերումª համայնքապետերի ու մարզպետերի հետ, ունի իր սեփական կառույցները տեղերում: Երկու նախարարությունները համադրելի են ոչ թե իրենց գործառույթներով, այլ մանդատներով":

Նշենք, երբ հայտարարվեց նախարարությունների միավորման մասին, շատերը նկատեցին, որ կարծես այդ լուրն այդքան էլ չուրախացրեց ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին: Ուստիեւª վերջինիցս նախ փորձեցինք հետաքրքրվել` արդյոք իր սրտո՞վ է երկու նախարարությունների միավորումը: Ըստ պարոն Երիցյանի. "Ես կատարող մարդ եմ, ի՞նչ կա, էդպես էլ պետք է աշխատենք: Սրտով է, սրտով չէ` դա արդեն երկրորդական է":

Իսկ ընդհանուր առմամբ նախարարը կարծում է, որ նախարարությունները համատեղելի են, քանի որ. "ԱԻՆ-ն իր գործառույթները կատարում էր, եւ հիմա էլ` արդեն միացումից հետո, արդեն համատեղ աշխատանքներ կկատարվեն: Հիմնականում փրկարարներն աշխատում են մարզերում, հիդրոմեդ, սեյսմիկ ծառայությունները մշտապես համագործակցում են":

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը եւս գտնում է, որ նախարարությունների միավորումը. "Դա կառավարության ընդհանուր ստրատեգիան է, այնպես, որ իրականում դրական եմ վերաբերում":

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարծում է, որ. "Դա միտված է կառավարության արդյունավետւթյան բարձրացմանը":

Իսկ ահա Ձեր ենթակայության տակ գտնվող նախարարությունը ատեսնո՞ւմ եք այլ նախարարության հետ միավորված հարցին պարոն Ասատրյանը պատասխանեց. "Ես չէի ցանկանա որեւէ կանխատեսումներ անել, իսկ արդյունավետության տեսանկյունից եթե որեւէ գործառույթ կամ գործառույթներ հնարավոր լինի ավելի արդյունավետ կազմակերպել, որեւէ խնդիր չեմ տեսնում: Բայց մյուս կողմից սոցիալական պաշտպանվածության ոլորտում իրականացվող բարփոխումները տարբեր ուղղություններով բավականին աշխատատար եւ իրենց առանձնահատկություններով պայմանավորվածª բարեփոխումներ են: Բայց իհարկե այդ ամենը պետք է դիտարկենք արդյունավետության տեսանկյունից":

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles